Главное меню
Շամպունի ճիշտ ընտրություն

Շամպունի ընտրությունը հավերժական խնդիր է: Վառ գովազդային տեսահոլովակները շլացնում են իրենց կարգախոսներով՝ հավաստիացնելով, որ հենց իրենց շամպունը կօգնի ձեզ ունենալ առողջ և գեղեցիկ մազեր: Մենք հաճախ գնում ենք դրանք, սակայն միշտ չէ, որ հասնում ենք ցանկալի արդյունքի: Ուրեմն ինչպե՞ս մեծաքանակ շամպունների մեջ գտնել այն միակը և չմոլորվել մեծաքանակ ընտրության մեջ:

Եկեք մի կարճ ժամանակով տեղափոխվենք անցյալ, երբ մեր տատիկները դեռևս շատ երիտասարդ էին. մազերը լվանալու համար ի՞նչ միջոցներ էին նրանք օգտագործում: Իհարկե, դրանք բազմաթիվ խոտաբույսերից պատրաստված թուրմեր էին, ինչպիսիք են եղինջը, եղեսպակը, երիցուկը և այլն: Մեր տատիկների համար հայտնի «շամպունի» տեսակներ էին նաև կավն ու մոխիրը: Կավից պատրաստում էին մածուցիկ զանգված և քսում մազերին, իսկ մոխիրը շաղ էին տալիս մազերի վրա և այնուհետև լվանում: Ոմանք էլ մազերը պարզապես լվանում էին տնտեսական օճառով: Ինչպես փորձը ցույց է տալիս, այս բոլոր միջոցները շատ լավ էին կատարում իրենց առաքելությունը: Այժմ տեղափոխվենք ներկա: Եթե մեր տատիկների բաղադրատոմսերն այդքան ունիվերսալ են, ուրեմն ինչու ենք մենք դրանց փոխարեն նախընտրում շամպունը: Պատասխանը շատ պարզ է. այն ժամանակ շրջակա միջավայրն ավելի մաքուր և պակաս ագրեսիվ էր, ինչի պատճառով էլ մեր նախնիների մազերն ավելի քիչ էին ենթարկվում վնասվածքների:

Փորձենք շամպուն ընտրել

Առաջին հերթին այն պետք է համապատասխանի ձեր մազերի տեսակին, հակառակ դեպքում կարող է էլ ավելի վատթարացնել ձեր մազերի որակը և լրացուցիչ խնդիրներ ստեղծել: Այս առումով խորհուրդ չի տրվում նաև օգտագործել «մազի բոլոր տեսակների համար շամպունները»:

Տարբերում ենք 4 տեսակի մազեր.

  1. Նորմալ
  2. Յուղոտ
  3. Չոր
  4. Կոմբինացված կամ խառը

Նորմալ մազերը ամուր, փայլուն, առողջ մազերն են: Մազերի այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում:

Նման մազերը պետք է լվանալ այնպիսի նյութերով, որոնք պահպանում են մազի նախնական որակը և գլխի մաշկը:

Յուղոտ մազերն արագ են կեղտոտվում ու թեփոտվում, ինչպես նաև ունեն յուրահատուկ հոտ: Նման մազերը լվանալու միջոցները պետք է օժտված լինեն մաքրելու ուժեղ հատկությամբ: Դրանք պետք է պարունակեն նաև բաղադրիչներ, որոնք կկարգավորեն ճարպերի նյութափոխանակությունը, որոնք հանգստացնում են գլխամաշկը, և նյութեր, որոնք ունեն հակաբակտերիալ հատկություն:

Չոր մազերը թույլ, փխրուն, իսկ դիպչելիս կոշտ մազեր են, որոնք ունեն յուղոտ արմատներ և անկենդան եզրեր: Հաճախ մազերն այդպիսին են դառնում ներկումից և գունաթափումից հետո: Նման մազերի որակի վերականգնման համար լվացող միջոցները պետք է պարունակեն վիտամիններ, բնական ակտիվ հավելումներ (ծովային ջրիմուռ, գայլուկ, երիցուկ և այլն), ճարպային թթուներ:

Խառը տեսակի մազերին բնորոշ են յուղոտ արմատներն ու անկենդան եզրերը: Շամպունի մեջ պետք է առկա լինեն փափկեցնող նյութեր (ծովային ջրիմուռ, ձվի դեղնուց, եղինջ), որոնք ունեն երկակի ազդեցություն. հեռացնում են յուղը գլխամաշկից և փափկեցնում մազի եզրերը:


Շամպունի բաղադրությունը

Յուրաքանչյուր շամպունի մեջ կան մաքրող նյութեր: Դրանք ակտիվ նյութեր են, որոնք պատասխանատու են գլխի մաշկի և մազարմատների յուղը մաքրելու համար: Որքան այդ նյութերը քիչ են, այնքան ավելի անվնաս է շամպունը: Դրա մեջ ավելացնում են նաև.

  • А, В, РР խմբի վիտամիններ և B5 պրովիտամին, որը նպաստում է մազի ամրացմանը և կառուցվածքի բարելավմանը,
  • Լեցիտին, որը դարձնում է մազերն ավելի փափուկ և մետաքսանման,
  • Ձեթ, որը պարուրում է մազը և պահպանում խոնավություն, ինչպես նաև նպաստում է մազի աճին,
  • Մոմ (մրգային), որը պաշտպանում է մազերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից և աղտոտվածությունից,
  • Բուսական սպիտակուց, որի միջոցով մազերն ավելի արագ են վերականգնվում ներկումից հետո,
  • Կերատին (սպիտակուց), որից բաղկացած են մեր մազերը և որը պաշտպանում է մազի մակերևույթը:


Այժմ դուք գիտեք, թե ինչին պետք է ուշադրություն դարձրեք շամպուն ընտրելիս: Մի զլացեք կարդալ դրանց բաղադրությունը, քանի որ ճիշտ ընտրությունից կախված է ձեր մազերի առողջությունը և գեղեցկությունը:

 

 

Նյութի աղբյուրը՝ lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar