- 06.03.2015
- 1925 Просмотров
- 0 Комментариев
Գարունը թարմության, զգացմունքների արթնացման, հույսերի և ալերգիայի ժամանակահատվածն է: Գարնանը մեր իմունային համակարգը, որպես կանոն, թույլ է, և նույնիսկ առողջ մարդիկ բախվում են ալերգիա առաջացնող կենցաղային և բնական հարուցիչների, որոնք են բույսերը, փոշու, կենդանու մորթու մասնիկները և այլն: Պարզենք, թե արդյոք հնարավոր է ինչ-որ կերպ հեշտացնել ալերգիայի դեմ պայքարը:
Նրանք, ովքեր ծանոթ են այս խնդրին, գիտեն անհերքելի աքսիոման այն մասին, որ ալերգիայի դեմ պայքարելու լավագույն միջոցը դրա կանխարգելումն է: Մշտապես իմունային համակարգը պահպանելը և մարմնի կանոնավոր խնամքը էապես կթուլացնեն ալերգիայի ազդեցությունը: Ճիշտ և հավասարակշռված դիետան, երկար զբոսանքները (բացառությամբ բուռն ծաղկման շրջանում) և կանոնավոր սպորտը ոչ միայն առողջ, այլև անհրաժեշտ ապրելակերպ է ալերգիա ունեցողների համար, որը հարկավոր է պահպանել ամբողջ տարվա ընթացքում:
Ձեր հիմնական խնդիրն է ալերգենների հետ բոլոր հնարավոր շփումները հասցնել մինիմալի: Սա բավականին դժվար է, քանի որ ալերգենները «կառչում» են ամեն ինչից. մաշկից, մազերից, հագուստից և նույնիսկ անկողնային պարագաներից (այն ալերգեն է նույնիսկ առողջ մարդկանց համար): Այդ պատճառով էլ ալերգիայի սեզոնից առաջ հարկավոր է հանձնել բարձերը և այլ անկողնային պարագաները քիմմաքրման դրանցում առկա միկրոօրգանիզմներից ազատվելու համար: Անհրաժեշտ է ավելի հաճախ մաքրել բնակարանը՝ ուշադրություն հատկացնելով հատակի և պատշգամբի մաքրմանը, օդափոխել բոլոր սենյակները՝ նախապես համոզվելով, որ ձեր պատուհանների դիմաց չի աճում ալերգեն ծառ, և իհարկե, ավելի հաճախ լվանալ սպիտակեղենը և հագուստը: Իհարկե, դա հոգնեցուցիչ է, սակայն միակ հնարավորությունն է՝ ազատվելու համար ալերգեններից:
Շատ կարևոր է նաև ճիշտ լվացքի մեքենաների ընտրությունը: LG լվացքի մեքենաները ստացել են BAF (Ալերգիայի դեմ պայքարի բրիտանական ֆոնդ) և АДАИР (Ռուսաստանի մանկական իմունոլոգների և ալերգոլոգների ասոցացիա) սերտիֆիկատները, ինչը նշանակում է, որ դրանք նախատեսված են ալերգիայից և ասթմայից տառապող անձանց, ինչպես նաև երեխաների իրերը լվալու համար: TrueSteam ֆունկցիայով լվացքի մեքենաների առավելությունն այն է, որ դրանք լվանում են իրերը ոչ միայն ջրի, այլև գոլորշու միջոցով: Գոլորշին ավելի խորն է ներթափանցում մանրաթելի մեջ, ավելի ինտենսիվ լուծում մաքրող հեղուկը և հեռացնում կեղտը՝ չվնասելով գործվածքը: Գոլորշու կանոնավոր մատակարարման շնորհիվ թմբուկում ջերմաստիճանն անընդմեջ պահպանվում է 50-60 C°-ում, որը թույլ է տալիս ոչնչացնել ալերգենների մինչև 99%-ը՝ ներառյալ կենդանիների մորթին և ծաղկափոշին:
Փորձեք թեթևացնել ձեր կյանքը ժամանակակից տեխնիկայի պարագաների միջոցով. փոշեկուլը, օդամաքրիչը, և, իհարկե, լվացքի մեքենան կխնայեն ձեր ժամանակը և ուժերը, իսկ դուք կվայելեք կյանքը ալերգիայի սեզոնի ընթացքում:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.