Главное меню
Հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել Մարսելում սպանված 16-ամյա հայ երիտասարդին

 

Հարյուրավոր մարդիկ երեքշաբթի վերջին հրաժեշտն են տվել Մարսելում սպանված հայազգի երիտասարդ Միքայել Ասատուրյանին, գրում է LaProvence.com-ը:

 

Պրադոյի Հայ առաքելական եկեղեցին չափազանց փոքր է եղել սպանված 16-ամյա Միքայել Ասատուրյանին հրաժեշտ տալու եկած մարդկանց ընդունելու համար. վերջին հրաժեշտը տալու էին եկել նրա բարեկամները, ընկերները, համադասարանցիներն ու այլ մարդիկ:

 

Միքայելը սպանվել է Մարսել քաղաքում երկուշաբթի՝ հունվարի 12-ին, ավագ դպրոցներից մեկի առջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: Նա սպանվել է երկաթյա ձողերով՝ դաժան հարձակման հետևանքով: Հարձակումն իրականացրել են նրա հետ ավելի վաղ վիճած հասակակից աղջկա եղբայրները:

 

«Ձեռքերին «Ես Միքայել եմ» գրությամբ պաստառներ էին պահել հավաքվածներից շատերը, ովքեր եկել էին եկեղեցի՝ հարգանքի տուրք մատուցելու այս անչափահաս տղային, ով լի էր կյանքով, երաժշտության սիրահար էր և ով իր ծնողների, եղբոր, ողջ ընտանիքի և շրջապատի հպարտությունն էր»,- գրում է կայքը:

 

Միքայելի հայրը՝ Արսեն Ասատուրյանը, LaProvence.com-ին ասել է, որ իր որդին շատ հարգված էր և սիրված, պրոֆեսիոնալ երաժիշտ էր, զգայուն և տաղանդավոր: «Նա թաքուն աշխատում էր, որ մեզ մի օր տաներ Լաս Վեգաս, և մի հատված էր պարապում, որը ցանկանում էր նվագել իր եղբոր նշանադրության ժամանակ: Ինձ համար տարբերություն չկա Charlie Hebdo-ում կատարվածի և այս ողբերգության միջև, քանի որ նրանք, ովքեր խլել են նրա կյանքը, չպետք է դա անեին: Միքայելը պարզապես մեծ հայ էր, և մեծ ֆրանսիացի»,- ասել է նա:

 

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրությունում անցած շաբաթ տեղի ունեցած ողբերգության արձագանքը թևածել է ողջ արարողության ընթացքում: «Ողջ հայկական համայնքն է ազդված, քանի որ վտանգված է քաղաքացիական խաղաղությունը մեր թաղամասերում»,- ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) քարտուղար Պասկալ Շամասյանը:

 

Համայնքի անդամների համար սպառնալիքի մասին նշել են նաև Րաֆֆի Դելանյանը և Կարեն Խուրշուդյանը:

 

Բազմաթիվ քաղաքական և կրոնական ներկայացուցիչների առջև ունեցած իրենց խոսքում նրանք նշել են «կազմակերպված հանցավորության մասին, որը ձևավորվել է տարիներ շարունակ մեր թաղամասերում, անդեմ ատելություն, որի անունը ռասիզմ է»:

 

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/01/15/mars-eglise/1560049

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar