- 10.03.2015
- 518 Просмотров
- 0 Комментариев
Հատկապես խնդրահարույց է համարվում յուղոտ մաշկը, որը պահանջում է առանձնակի խնամք և ուշադրություն գրավիչարտաքին տեսքի պահպանման համար: Նման մաշկ ունեցողները գիտեն լայնացած ծակոտկենների մասին, որոնք պատճառում են բազում անհարմարություններ և վկայում օրգանիզմի աշխատանքի խնդիրների մասին: Եթե դուք ունեք նման խնդիր, մի շտապեք տխրել, քանի որ գոյություն ունեն շատ արդյունավետ միջոցներ մաշկի լայն ծակոտկենների դեմ պայքարելու և դրանք արագ ու անցավ նեղացնելու համար:
Ինչպե՞ս նեղացնել մաշկի ծակոտկենները տնային պայմաններում
Որպեսզի ձեր մաշկը միշտ ունենա գրավիչ և ծաղկուն արտաքին տեսք, դուք պետք է պարբերաբար կատարեք մի շարք կոսմետիկգործողություններ, որոնք կարելի է անել ինչպես գեղեցկության սրահում, այնպես էլ տանը:
Առաջին փուլը մաշկի մաքրումն է: Պիլինգի միջոցով ծակոտկենները մաքրվում են դրանցում կուտակված ճարպից և փոշուց:
Հաջորդ փուլը հատուկ դիմակներն են, որոնք թույլ են տալիս նեղացնել ծակոտկենները, և պահել դրանք այդ վիճակում երկարժամանակի ընթացքում: Դիմակը բաղկացած է տարբեր բաղադրիչներից. այն կարելի է ձեռք բերել մասնագիտացված խանութներից կամ պատրաստել տանը բնական միջոցներից:
Վերջին փուլը տոնիկի օգտագործումն է, որը կամրագրի դիմակի ազդեցությունը, կթարմացնի և կխոնավեցնի մաշկը՝ երկարժամանակ պահպանելով մաշկի պայծառ տեսքն ու վերացնելով դեմքի յուղոտ փայլը: Տոնիկները, ինչպես և դիմակները, կարելի էպատրաստել սեփական ձեռքերով: Որպես կանոն տոնիկի դերում հանդես են գալիս բուսական թուրմերը:
Ծակոտկենների նեղացման դիմակներ յուղոտ մաշկի համար
Հատուկ ուշադրության են արժանի մասնավորապես այն դեմքի դիմակները, որոնք մաքրող են, սնուցող և խոնավեցնող: Նման դիմակ պատրաստելու համար մասնագիտական հմտությունների և թանկարժեք բաղադրիչների կարիք չկա: Դեմքի դիմակպատրաստելու համար բավարար են ձեռքի տակ առկա միջոցները: Առաջարկում ենք ձեզ մի քանի բաղադրատոմսեր, որոնքառավել արդյունավետ և օգտակար են յուղոտ մաշկի համար և նպաստում են ծակոտկենների նեղացմանը:
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.