Главное меню
Բոլորի համար անվճար կտրամադրվի 33 անուն դեղ. Անվանացանկ

Առողջապահության նախարարությունը՝ Միացյալ Հայկական հիմնադրամի մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղերի անվճար տրամադրում է իրականացնում: Այսուհետ Երևանի և Հայաստանի այլ մարզերի բժշկական հաստատություններից պացիենտները կարող են անվճար դեղեր ստանալ: Բոլոր անվճար տրամադրվող դեղերը անցնում են՝ որակի, անվտանգության և արդյունավետության թեստեր, որից հետո նոր կտրամադրվեն բնակչությանը: Ստացված դեղերը հիմնականում  հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում)  համար են: 

Դեղերը տրամադրվում են ըստ անհրաժեշտության բժշկական ցուցման դեպքում և նախատեսված են բոլորի համար՝ անկախ սոցիալակն խմբից ու կարիքավորության աստիճանից: Դեղերի տրամադրման ընթացքում առաջացած խոչընդոտների դեպքում նախարարությունը հորդորում է զանգել թեժ գծի հեռախոսահամարով 010-52-88-72

Ստորև ներկայացնում ենք դեղերի անվանացանկը՝

·         Ամպիցիլլին դ/պատիճ 250մգN100

·         Ասպիրին դ/հատ 81մգ N32

·         Բետասերկ (բետահիստին) դ/հատ 24մգ N20

·         Զետոննա (ցիկլեսոնիդ) ցողացիր քթի

·         Զիմաքսիդ (գատիֆլոքսացին) ակնակաթիլ 0.5% 2.5մլ

·         Զիոպտան  ակնակաթիլ 0.0015% 0.3մլ N10x3

·         Էնալապրիլ դ/հատ 2.5մգ N100

·         Իմոդիում /լոպերամիդ/ 2մգ  N30

·         Լևետիրացետամ դ/հատ 500մգ N500

·         Լևոթիրոքսին նատրիում դ/հատ 112մկգ N100

·         Լոզարտան /հիդրոքլորոթիազիդ դ/հատ5 0/12,5մգN100

·         Լևոֆլոքս (լևոֆլոքսացին) դ/հատ 250մգ N100

·         Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,2մգ/ժ N30

·         Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,1մգ/ժ N30

·         Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,4մգ/ժ N30

·         Նիտրոգլիցերին ցողացիր ենթալեզվային 400մկգ/1դչ 85գ

·         Միկարդիս/տելմիսարտան/ 80մգ N30

·         Հիզար(լոզարտ/հիդրոքլորթ)դ/հատ 100/12,5մգ N1000

·         Պրովենտի լ(ալբուտերոլ)ցողացիր շնչ 90մկգ 6,7գ

·         Ռեկտիքեյր (լիդոկային) քսուք ուղիղաղիք 5% 1գN10

·         Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 354

·         Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 425

·         Ռոլեյդս անտացիդ հեղուկ բալի 550/110մգ/5մլ 425

·         Վազելին սպիտակ-ՎԻՏԱՄԻՆ Ա+Դ քսուք 76% 28.4գ

·         Վերապամիլ դ/հատ 240մգ N90

·         Ֆենոֆիբրատ դ/պատիճ 130մգ N90

·         Տամսուլոզին հիդրոքլորիդ դ/պատիճ 0,4մգ N100

·         Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 125մգ N100

·         Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 500 մգ N500

·         Ինվեգա (պալիպերիդոն) դ/հատ 1.5մգ N30

·         Տոպիրամատ դ/հատ 100մգ N500

 

Նյութի աղբյուրը` http://aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar