- 22.03.2015
- 14202 Просмотра
- 0 Комментариев
Մարդիկ վաղուց են նկատել տարբեր յուղերի հատկությունները և դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա: Դա է պատճառը, որ յուղերը շատ տարածված են կոսմետոլոգիայի մեջ: Դրանք բարելավում են ոչ միայն ներքին օրգանների վիճակը, այլև նաև մազերը, եղունգները, մաշկը:
Ամենաշատ օգտագործվող յուղերից մեկը, որը կիրառվում է ինչպես խոհարարության, այնպես էլ կոսմետիկայի մեջ, համարվում է կոկոսի յուղը: Այն ճիշտ օգտագործելու համար հարկավոր է ծանոթանալ այս յուղի հիմնական հատկություններին:
Կոկոսի յուղի հատկությունները
Կոկոսի յուղն ունի հրաշալի հատկություններ, որոնք մարմնի խնամքի համար այն անփոխարինելի են դարձնում: Նախևառաջ այն ունի խոնավեցնող և սնուցող ազդեցություն: Վնասված մաշկի վրա քսելիս այն նույնիսկ կարող է արագացնել ապաքինման գործընթացը վերքերի և այրվածքների պարագայում, ինչպես նաև վերացնել մաշկի ճաքճքվածությունն ու չորությունը: Չի կարելի չնշել կոկոսի յուղի հակաբորբոքային հատկությունների մասին, որի շնորհիվ այն հաճախ օգտագործվում է բժշկական նպատակներով որպես առաջին օգնության միջոց:
Այս յուղը հիանալի մաքրում է մաշկը՝ հեռացնելով դրա մակերևույթից էպիդերմիսի մահացած բջիջները: Կոկոսի յուղը հաճախ ավելացնում են օճառների և տարբեր տոնիկների մեջ: Իր ջերմակայուն հատկությոան շնորհիվ կոկոսի յուղը չի կորցնում իր որակը ջերմային մշակումների ընթացքում:
Կոկոսի յուղը ունի հաճելի հոտ և համ, չեզոք գույն: Այն պարունակում է մեծ քանակությամբ E վիտամին, բայց ոչ խոլեստերին, այնպես որ կոկոսի յուղը կարելի է օգտագործել բուսական յուղի փոխարեն: Այն ուտեստին տալիս է յուրահատուկ և օրիգինալ համ:
Կոկոսի յուղը մազերի համար
Եթե ցանկանում եք ունենալ ամուր, փարթամ և առողջ մազեր, ապա կանոնավոր օգտագործեք կոկոսի յուղ: Այն ամրացնում է մազի արմատները, խոնավեցնում և սնուցում մազերը, դարձնում դրանք էլաստիկ՝ հաղորդելով բնական փայլ:
Բացի դա, կոկոսի յուղը պաշտպանում է մազերը վնասվածքներից, որոնք արտաքին գործոնների արդյունք են, ինչպիսիք են քամին, արևը և ցուրտը, ինչպես նաև ագրեսիվ քիմիական տարրեր պարունակող կոսմետիկ միջոցները:
Մի փոքր տաքացրեք կոկոսի յուղը վերջինիս հատկությունները ուժեղացնելու համար: Նուրբ, մերսման շարժումներով քսեք այն մազի արմատներին, այնուհետև տարածեք ամբողջ մազի երկարությամբ: Սպասեք մեկ ժամ, ինչից հետո լվացեք յուղը տաք ջրով: Մի քանի անգամ կրկնելուց հետո այս գործընթացը դուք կզգաք դրական արդյունք:
Կոկոսի յուղը մարմնի համար
Կոկոսի յուղը կդարձնի մաշկը փափուկ, հարթ և մետաքսանման, կվերադարձնի նրան գեղեցիկ, բնական գույն և խոնավություն: Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա կոկոսի յուղը պարզապես անհրաժեշտություն է: Այն կանոնավոր քսեք մաշկին կամ ավելացրեք ձեր ամենօրյա մարմնի քսուքի մեջ: Արդյունքում կստանաք պաշտպանիչ թիթեղ, որը կօգնի նաև պայքարել մանր կնճիռների դեմ:
Կոկոսի յուղը հարմար է մաշկի բոլոր տեսակների համար, քանի որ արագ ներծծվում է, չի թողնում հետքեր մարմնի վրա և կատարյալ զուգորդվում է այլ բուսական յուղերի հետ: Այն խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր: Ուշադրություն դարձրեք, որ մաշկի համար հարկավոր է օգտագործել զտված կոկոսի յուղ, որը շատ հաճախ օգտագործվում է աչքերի դիմահարդարումը մաքրելու համար:
Ինչպե ՞ս ընտրել կոկոսի յուղ
Լավագույն արդյունքը ստանալու համար հարկավոր է օգտագործել միայն բարձրորակ կոկոսի յուղ, ձեռք բերել այն լիցենզավորված խանութներից: Ուշադրություն դարձրեք նաև այն երկրին, որտեղից գնում եք: Լավագույնը Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Թայլանդում պատրաստված յուղն է:
Նյութի աղբյուրը՝ lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.