Главное меню
ՇՏԱՊ: Գյումրիի ողբերգությունը քննարկելիս հայը սպանել է ռուս զինծառայողին

Այսօր՝ հունվարի 23-ին, Ռուսաստանի Մինվոդի քաղաքում ձերբակալել են հատուկ նշանակության զորքերի ռուս զինծառայող Դմիտրի Սիդորենկոյին սպանած հային՝ Միքայել Գրիգորյանին: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ» գործակալությունը: $CUT$


Համաձայն տեղեկատվության` ծեծկռտուքը սկսվել է Մինվոդիի կարաոկե բարերից մեկում՝ հունվարի 21-ին: Կռվել են հատուկ նշանակության զորքերի հինգ զինծառայողներ և մոտ 25 տեղացիներ: Վեճի արդյունքում սպանվել է Դմիտրի Սիդորենկոն: Ինչպես հայտնել են ռուս զինծառայողները և վկաները՝ վիճաբանությունն առաջացել է Գյումրիի ողբերգության մասին խոսակցությունից հետո: 


Մինվոդիի իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Գրիգորյանին: Տեղեկատվություն կա, որ երիտասարդն արդեն ընդունել է իր մեղքը: 
Մեկ այլ հայ՝ Կարեն Թովմասյանը, ով, ինչպես փոխանցվում է, ևս մասնակցել է ծեծկռտուքին, մինչ այժմ չի հայտնաբերվել:

 

Սկզբնաղբյուր՝ http://shabat.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar