Главное меню
Ավելորդ քաշը հղիության ժամանակ

Ավելորդ քաշի խնդիրը հղիության ընթացքում անհանգստացնում է ապագա մայրերի մեծամասնությանը: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք կրկին վերադառնալ այս ակտուալ թեմային և ցրել դրա հետ կապված բոլոր վախերը:

Կալորիական սննդի ավելացումը

Հղիության ընթացում շատ կանայք բժիշկների խորհրդով սկսում են ճիշտ սնվել և նույնիսկ ապագայում էլ պահպանում են առողջ ապրելակերպը, ամենօրյա կանոնավոր ռեժիմը: Նրանց հաջողվում է նույնիսկ մինչև հղիությունն ունեցած ավելորդ կիլոգրամները կորցնել և ունենալ հիանալի ինքնազգացողություն: Սակայն սա բոլորին չի հաջողվում:

Կանայք հաճախ հարցնում են, թե քանի կիլոգրամ կարող են ավելացնել այդ ինը ամիսների ընթացքում: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ: Ամեն ինչ կախված է մինչև հղիությունը ունեցած նախնական քաշից: Կա թյուր կարծիք, որ հղիության ընթացքում պետք է երկուսի փոխարեն ուտել: Իրականում հղիության առաջին եռամսյակի ընթացում կնոջը հարկավոր է ուտել ընդամենը 100 կկալ  (մեկ բաժակ կաթ կամ հյութ) ավել, իսկ II և III եռամսյակի ընթացքում՝300 կկալ (բանան կամ յոգուրտ):

Այդ պատճառով էլ հղիության ընթացքում քաշի ընդհանուր ավելացումը մինչև հղիությունը նորմալ կամ քիչ քաշ ունեցող կանանց մոտ պետք է կազմի մոտավորապես 9-15 կգ, ավելորդ քաշ ունեցողների մոտ՝ 7-10 կգ, իսկ գեր կանանց մոտ՝ ոչ ավելի, քան 6.5 կգ:

Հղիության առաջին եռամսյակի տոքսիկոզի ժամանակ հաճախ տեղի են ունենում քաշի կտրուկ փոփոխություններ: Նախ տեղի է ունենում քաշի կորուստ, որը որոշ ժամանակ անց օրգանիզմը փորձում է կոմպեսացնել, ինչի արդյունքում կինը կտրուկ ավելացնում է մի քանի կիլոգրամ: Այնպես որ բժիշկն առաջնորդվում է կնոջ նախնական, այլ ոչ տոքսիկոզի ընթացքում կորցրած կամ ձեռք բերած քաշով:

Խորհուրդներ հղի կանանց

Կանայք հաճախ հարցնում են. «Ինչի՞ց է սկսվում ավելորդ քաշի ավելացումը»: Իրականում հեշտ է խուսափել քաշի ավելացումից, եթե հետևել որոշ ցուցումների:

Առաջին հերթին շատ կարևոր է լիարժեք նախաճաշը, որից շատ կանայք հրաժարվում են տոքսիկոզի կամ այլ պատճառներով: Սակայն քնի ժամանակ մայրը և երեխան երկար ժամանակ մնում են առանց սննդի և կարիք ունեն վերականգնելու էներգետիկծախսերըԲացի դա, նախաճաշի անտեսումը հանգեցնում է նրան, որ ճաշի ժամանակ ավելի շատ սնունդ եք ընդունում:

Ապագա մայրը պետք է որոշակի ռեժիմի և նախօրոք կազմած պլանի հետևի: Ինչպես հայտնի է, հղիության ընթացքում առաջանում է անսպասելի սովի պահանջ: Այդ պատճառով տանից դուրս գալիս անհրաժեշտ է վերցնել ուտելու որևէ բան՝ թեթև նախաճաշ, միրգ կամ խմելու յոգուրտ:
Ոչ մի դեպքում չի կարելի ուտել արագ սնունդ, քանի որ դրանք պարունակում են վնասակար ճարպեր, որոնք չեն հեռանում օրգանիզմից, այլ կուտակվում են դրանում: 
Պետք չէ լսել բարեկամներին և ուտել լրացուցիչ բաժին, քանի որ կարևորը ոչ թե հղի կնոջ սննդի քանակն է, այլ որակը:

Պետք չէ հիշել այնպիսի վնասակար սննդամթերքների մասին, ինչպիսիք են երշիկը, աղի սնունդը, գազավորված ջուրը, քաղցրավենիքը, որոնք թեև կարող են ներկա լինել ճաշացանկում, սակայն նվազագույն քանակությամբ: Նախապատվությունը պետք է տալ կաթնամթերքին, մրգերին և բանջարեղենին, խաշած մսին և հացահատիկին: Գիշերը ուտել խորհուրդ չի տրվում, սակայն եթե կինը շատ քաղցած է, ապա թույլ է տրվում ուտել միրգ կամ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ:

Երբեմն հղիները փորձում են վերահսկել իրենց քաշը՝ կազմակերպելով դաժան դիետա, հաճախակի բեռնաթափման օրեր և նույնիսկ սով: Դա անել պետք չէ, քանի որ սննդի մշտական ​​դեֆիցիտի դեպքում մայրը և փոքրիկը չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ սննդարար նյութեր: Բացի դա դիետայից հետո կինը վերադառնում է իր սննդակարգին, իսկ մարմինը սկսում է ճարպ կուտակել հաջորդ հնարավոր սովի համար:

Չափավոր ֆիզիկական ակտիվությունը հակացուցումների բացակայության պարագայում չափազանց օգտակար է (լողավազանում վարժությունները և զբոսանքը):

Ավելորդ քաշի հետևանքները
 

Ոմանք ուշադրություն չեն դարձնում հղիության ընթացքում ավելացրած կիլոգրամներին, սակայն ավելորդ քաշը կարող է վնասել ոչ միայն կնոջը, այլև ապագա երեխային, ինչպես նաև բարդություններ առաջացնել ծննդաբերության ժամանակ:
 

Ընդհանուր առմամբ հղիության ժամանակ ավելորդ քաշը կարող է հանգեցնել տարբեր բացասական հետևանքների: Օրինակ թութքը հղիության ժամանակ ստեղծում է էլ ավելի լուրջ խնդիրներ: Հնարավոր է նաև արյան բարձր ճնշում, որը բացասաբար է ազդում ապագա մոր ինքնազգացողության և երեխայի վրա հղիության ընթացքում:

Երակների լայնացումը ոչ միայն կոսմետիկ թերություն է, այլև կարող է պատճառել լուրջ ֆիզիկական տառապանք: Մեջքի ցավը, հոգնածությունը ստեղծում են անհանգստության զգացում և ազդում հուզական վիճակի վրա: Բացառված չեն նաև նյութափոխանակության խնդիրները՝ հատկապես շաքարախտը:
 

Բացի դա, մեծ քաշով կանանց երեխաները հաճախ չափերով մեծ են, ինչը ծննդաբերության գործընթացը դարձնում է ավելի դժվար: Բժիշկ-դիետոլոգները նշում են օրինաչափություն. եթե կինը հղիության ընթացքում ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում, ապա  մեծ է հավանականությունը, որ երեխան ևս կունենա ավելորդ քաշ:

Ծննդաբերությունից առաջ անհրաժեշտ սահմանափակումները

Որոշ հղի կանայք մտածում են, որ կրծքով կերակրելու ժամանակահատվածում նրանք ստիպված կլինեն հրաժարվել բազմաթիվ սննդամթերքներից, այնպես որ չեն սահմանափակում իրենց հղիության ընթացքում՝ օգտագործելով մեծ քանակությամբ նույնիսկ այն սննդամթերքները, որոնք օրգանիզմին ոչ մի օգուտ չեն բերում:
 

Սակայն մի մոռացեք, որ հղիության վերջին շաբաթների ընթացքում չկան էներգետիկ մեծ ծախսումներ, ինչպես նախկինում: Դրա համար խորհուրդ է տրվում ծննդաբերությունից 1 ամիս առաջ անցնել թեթև, դյուրամարս սննդի: Աստիճանաբար անհրաժեշտ է փոխարինել կենդանական ծագմամբ սպիտակուցները (ձու, ձուկ, միս) բուսական սննդով (եփած բանջարեղեն, կաթնաթթվային մթերք, շիլաներ):

Շատ օգտակար են բանջարեղենային աղցանները արևածաղկի կամ ձիթապտղի ձեթով. դրանք բարելավելում են հյուսվածքների և արյունատար անոթների վիճակը դրանցում պարունակող վիտամինների հաշին: Խորհուրդ է տրվում ծննդաբերությունից 3-4 շաբաթ առաջ հրաժարվել ցիտրուսից և շոկոլադից, քանի որ այդ սննդամթերքները կարող են երեխայի մոտ առաջացնել ալերգիա:
Սովորաբար
երիտասարդ մայրերին անհանգստացնում է ձեռք բերված ավելորդ քաշը, որը միանգամից չի անհետանում ծննդաբերությունից հետո: Երեխայի, ընկերքի, հարպտղային հեղուկի քաշից բացի բնությունը նախատեսում է նաև որոշակի ճարպային պաշար, որն անհրաժեշտ է երեխայի կերակրման համար: Դրա համար հույս մի ունեցեք, որ օրգանիզմը անմիջապես կվերադառնա իր նախկին վիճակին: 

Առանց վնասի ամբողջովին նախկին քաշին վերադառնալու համար կնոջն անհրաժեշտ են նույն ինն ամիսները: Այդուհանդերձ, հավասարակշռված սննդակարգ պահելու և բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության առկայության դեպքում երբեմն դա ավելի շուտ է հաջողվում: Սակայն պետք չէ դիմել ոչ մի դիետայի, քանի որ այդ էքսպերիմենտները կարող են էապես վնասել մորը և երեխային:

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar