- 10.03.2015
- 370 Просмотров
- 0 Комментариев
Դաջվածքները հազարամյակներ շարունակ եղել են տարբեր երկրների մշակույթի անբաժանելի մասը: Ժամանակին մարմնի վրա արված նկարները խորհրդանշում էին որևէ ցեղ կամ ընտանիք, ճապոնական աբորիգենների կանայք նման ձևով արտահայտում էին իրենց ամուսնական կարգավիճակը, ոմանք էլ այդ նշանները համարում էին «թալիսմաններ»: Բայց այսօր ավելի քիչ մարդիկ են մտածում, թե ինչու են դաջվածք անում, իսկ աստղերն ավելի հաճախ են զարմացնում իրենց երկրպագուներին մարմնի վրա արված անսովոր պատկերներով: Սակայն, եթե տղամարդու դաջվածքը դարձել է սովորական երևույթ, ապա կանանց դաջվածքները հաճախ բանավեճերի առիթ են դառնում:
Մենք որոշել ենք պատմել ձեզ ամենահամարձակ հայտնի աղջիկների մասին, ովքեր չեն վախեցել արտահայտել իրենց բնավորությունը դաջվածքների միջոցով:
Ամենահայտնի աստղերից մեկը Քեյթ Ֆոն Դին է: Դաջվածքների նկատմամբ կիրք աղջիկը նկատել է դեևս 14 տարեկանում, հենց այդ ժամանակ էլ նա արել է իր առաջին դաջվածքը: Երիտասարդ Քեյթն այնքան ոգևորված էր դաջվածքի ներկման գործընթացից, որ որոշեց յուրացնել այս դժվարին հմտությունը: Նախ նա աշխատանքի տեղավորվեց Լոս Անջելեսի հայտնի դաջվածքի սրահներից մեկում, իսկ այնուհետև բացեց իր սեփականը: Այժմ նույնիսկ Քեյթը չգիտի, թե որքան դաջվածքներ կան իր մարմնի վրա, սակայն նա վստահորեն կարող է ասել, թե որքան նկարներ կարող է դաջել որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Մի քանի տարի առաջ Ֆոն Դին հայտնվեց ռեկորդների գրքում՝ 1 ժամում անելով 400 դաջվածք:
Հարկ է նշել, որ եթե դուք ցանկություն ունեք զարդարել ձեր մարմինը և ուշադրություն գրավել դրա նկատմամբ, ապա պարտադիր չէ իրական դաջվածք անել: Կան ժամանակավոր դաջվածքներ, որոնք պակաս գեղեցիկ չեն: Կարող եք օգտագործել նաև դիմահարդարման հատուկ պարագաներ. Քեյթը, ով արդեն 33 տարեկան է, վերջերս բաց է թողել դիմահարդարման պարագաների իր գիծը:
Աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.