- 12.02.2015
- 420 Просмотров
- 0 Комментариев
Նորաստեղծ ինսուլինը կարող է փոխել դիաբետի բուժման ամբողջ սխեման: Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները ստեղծել են նոր այսպես կոչված խելացի ինսուլինը, որը ինսուլինակախյալներին հնարավորություն կտա ազատվել ամենաժամյա շաքարի մակարդակի ստուգումներից ու սրսկումներից:
Խելացի ինսուլինի առավելությունը նրանում է, որ այն մեկ անգամ սրսկելուց հետո, ամբողջ օրվա ընթացքում «շրջապտույտ է» իրականացնում է օրգանիզմում և ակտիվանում ու սկսում է ազդել միայն այն ժամանակ, երբ դրա կարիքը առաջանում է:
Այս ինսուլինը նախատեսված է առաջին տիպի դիաբետիկների համար: Այս դիաբետի տեսակով տառապողների օրգանիզմը կամ չի կարողանում վերահսկել օրգանիզմում արտադրվող ինսուլինը կամ ուղղակի օրգանիզմը հրաժարվում է արտադրել այն:
Այս պատճառով առաջին տիպի դիաբետիկները ստիպված են անընդհատ ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը և հաճախակի սրսկումներ իրականացնել:
Կրկնվող սրսկումների վտանգը նրանում է, որ դրա արդյունքում հնարավոր է շաքարի մակարդակը իջեցնել կրիտիկական աստիճանի: Իհարկե, այժմ կան որոշ մեթոդներ, որոնցով հնարավոր է վերահսկել շաքարի մակարդակը, սակայն, խելացի ինսուլինի ստեղծոցներից դոկտոր Դեննի Չոուն նշում է, որ դրանք ճշգրիտ չեն:
«Այս ինսուլինը իր կառուցվածքով նույն մեզ հայտնի ինսուլինն է, սակայն մեկ առավելությամբ: Ավելացված որոշակի մոլեկուների միջոցով այն չի ներազդում քանի դեռ ինսուլինի ու սպիտակուցների միջև կապ կաը խզված չէ: Հենց այդ կապը կտրվում է և ցիկլը դադարում է սկսում է գործել մեր ստեղծած ինսուլինը»,-մանրամասնում է դոկտոր Չոուն:
Այս նոր ինսուլինը արդնե փորձարկումների մի քանի փուլ է անցել, որոնք, ըստ հեղինակների, հաջող արդյունք են տվել: Այժմ խելացի ինսուլինի փորձարկումները տեղափոխվում են կլինիկական փուլ: Փորձագետները նշում են, որ ինսուլինի հաջող փորձարկումների արդյունքում այն գուցե հեղափոխական նշանակություն ունենա դիաբետի բուժման գործում: Սակայն դրա համար կպահանջվի նվազագույնը 3-4 տարի:
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.