Главное меню
Ձգվածքներ հղիության ժամանակ. Ինչ անել

Հղիության ընթացքում կանանց մոտ ձգվածքներն առաջանում են գիրանալու և նիհարելու արդյունքում: Հղիության ժամանակ արգանդի մեծացմանը զուգահեռ ձգվում է որովայնի առաջնային պատը, կինը գիրանում է, ինչը բերում է   մաշկի շարակցական հյուսվածքի և  էլաստիկ կոմպոնենտի ձգվածության,  քանի որ այն չի հասցնում պատրաստվել քաշի արագ ավելացմանը և արդյունքում տեղի է ունենում  մաշկի ստորին շերտերի վնասում: Էպիդերմիսի տակից թափանցում է կարմիր սպի, որը ծննդաբերությունից հետո որոշ չափով փոխում է երանգը: Պետք է նշել, որ  պատճառներից մեկն էլ  հանդիսանում է հորմոնալ ֆոնի փոփոխությունը:  Հիմնականում պրոգեստերոն հորմոնի դերն ավելի մեծ է,  քանի որ այն նվազեցնում է մաշկի էլաստիկությունը: Այս մասին Aroxj.am-ի հետ զրույցում նշեց գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը:

Նրա խոսքով, հղիության ժամանակ հիմնականում ձգվածքներ նկատվում են որովայնի առաջային պատի,  կրծքագեղձերի շրջանում: Մաշկի էլաստիկությոնը ինչպես նաև այլ գործոններ պայմանաորված են գենետիկայով: Մասնագետը խորհորդ է տրվում մինչ հղիությունը կատարել կանխարգելիչ  միջոցառումներ` ֆիզիկական վարժություններ, մերսումներ,  արտաքինից կիրառել համապատասխան քսուքներ: Շատ կարևոր է ունենալ առողջ սննդակարգ, ընդունել վիտամիններ, սպիտակուցներով հարուստ սննդատեսակներ և հաճախ ընդունել կոնտրաստային ցնցուղ:

 

 

 

Նյութի աղբյուրը` Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar