Главное меню
Վալերի Պերմյակովն ընդունել է, որ ինքն է կատարել Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանությունը

Գյումրիում ընտանիքի 6 անդամի սպանության և մեկ անդամին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովը, ով գիշերը հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից Թուրքական սահման անցնելու փորձ կատարելիս, ցուցմունք է տվել և պատմել զորամասը լքելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: Այս մասին Newsline-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը:

Պերմյակովն իրավապաներին հայտնել է, որ Գյումրիում տեղի ունեցած արարքն ինքն է կատարել։ Տռուզյանը նշեց, որ Պերմյակովն այժմ գտնվում է ռուսական զորամասում, այնտեղ են գտնվում նաև Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նեկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, ում մասնակցությամբ է տեղի ունեցել Պեմյակովի հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում սպանվել է 7 անդամից բաղկացած ընտանիքի 6 անդամ, որոնց թվում՝ երկու տարեկան երեխա, իսկ մեկ երեխա տեղփոխվել է հիվանդանոց:

 

Популярные темы

04.08.2015, 22:01
ՍԵՆՍԱՑԻԱ. Օգոստոի 27-ին ժամը 00:30 երկնքում դիտվելու է աննախադեպ ու մոգական մի երևույթ...
21.07.2015, 01:32
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է տեղի ունեցել Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարը (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20.07.2015, 17:47
Ինչպես են աղջիկները կայֆ ստանում. Սա ուղղակի դիտել է պետք. VIDEO
04.07.2015, 00:19
(ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ 16+) Նոր, հայկական սիրային ՌԷՓ,որը հաստատ դուր կգա շատերին
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar