Главное меню
Գեղեցկություն և առողջություն. գովազդային միֆեր

Ինչպես գիտեք, գովազդներին վստահել չի կարելի: Բայց եթե սխալ կամ վատ կոսմետիկ արտադրանքի ձեռք բերումը տհաճ, բայց հեշտությամբ ուղղելի երևույթ է, ապա առողջության ու խնամքի մասին գովազդվային առասպելներին վստահելը կարող է էական վնաս հասցնել ձեր առողջությանը: Առաջարկում ենք ձեզ նմանատիպ 5 «գովազդային առասպելներ», որոնք փորձում են մեզ հրամցնել գովազդային գործակալությունները:

1. Դեմքի յուղոտ շերտի լվացումն օգնում է պայքարել պզուկների դեմ

Իրականում ճարպային արտազատուկները, որոնք կապված են պզուկների առաջացման և զարգացման հետ, առաջանում են մաշկի շատ խորը շերտերում: Հետևաբար դեմքի մակերեսից ճարպի լվացումը ոչ մի կերպ չի բարելավi իրավիճակը, իսկ դեմքը հաճախ նման միջոցներով լվանալը կարող է վնասել և վատթարացնել մաշկի վիճակը:

2. С վիտամինի շատ օգտագործումը օգնում է պայքարել մրսածության դեմ

Հիվանդացել ե՞ք: Իսկապես կարիք չկա մեծացնել C  վիտամինի սպառումը: Մեր մարմինը ընդունակ է յուրացնել միայն սահմանափակ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր միավոր ժամանակում. մնացածը պարզապես դուրս է գալիս օրգանիզմից: Իսկ այ ալերգիա ձեռք բերել C վիտամինի դեմ հնարավոր է:

3. Հատուկ բուսական և «կանաչ» թարմ հյութերը մաքրում են օրգանիզմը

Մարդու օրգանիզմի մաքրման համար օգտագործվում են միայն երիկամներն ու ջուր, հետևաբար թանկ կամ էժան «մաքրող հյութերը» դժվար թե օգնեն ձեզ:

4. Որքան բարձր է SPF ցուցանիշը, այնքան ավելի արդյունավետ է արևահարման դեմ քսուքը

Տեխնիկապես առավելագույն SPF ցուցանիշը 30-ն է: Կրկնապատկեք այդ ցուցանիշը, և դուք կնմանվեք մարդու, ով պաշտպանվում է արևից միանգամից 2 հովանոցով:

5. Վիտամիններով և սպիտակուցներով հարուստ շամպունները և այլ կոսմետիկ միջոցները լավագույնն են

Նման միջոցները որևէ էական դրական ազդեցություն չունեն, որովհետև ձեր մաշկը կարող է կլանել միայն սահմանափակ քանակությամբ վիտամիններ և սպիտակուցներ միավոր ժամանակի ընթացքում, իսկ մնացածը պարզապես լվանցվում է:

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar