Главное меню
5 բնական յուղեր մազերի խնամքի համար

 Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ և առողջ մազեր, իմացեք, թե ինչպես պետք է ճիշտ խնամել մազերը, և որոնք են մազերի խնամքի լավագույն միջոցները: Կարիք չկա ծախսելու մեծ գումարներ գեղեցկության սրահներում կամ գնել թանկարժեք խնամքի միջոցեր, մտապահեք հետևյալ 5 բնական յուղերը, որոնք համարվում են ամենաարդյունավետ միջոցը գեղեցիկ վարսեր ունենալու համար:

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը թերևս ամենահայտնի և ամենաշատ օգտագործվող բաղադրիչն է մազերի խնամքի համար: Հարմար է չոր և վնասված մազերի համար: Կարելի է օգտագործել տաքացված վիճակում՝ քսեկով գլխամաշկին և տարածել մազերի երկայնքով: Արդյունքի հասնելու հաար պետք է փաթաթել մազերը սրբիչով և թողնել մի քանի ժամ: Պարբերաբար օգտագործելով կոկոսի յուղը՝ Ձեր մազերը կդառնան ավելի փայլուն և առողջ:

Զեյթունի յուղ

Բուժիչ հատկություններից բացի՝ զեյթունի յուղը լայնորեն կիրառում են մաշկի և մազերի խնամքի համար: Հարմար է չոր, վնասված և ճյուղավորված մազեր համար: Օգտագործվում է մազաթափության ժամանակ որպես դիմակների բաղադրիչ մաս:

Կռատուկի յուղ

Մազերի խնամքի ոլորտում ամենահայտնի միջոցը կռատուկի յուղն է: Նրանից պատրաստում են շամպուն, բալզամ և մազի դիմակներ: Յուղի էֆեկտիվությունը բազմիցս ապացուցված է, և Դուք ինքներդ կարող եք համոզվել դրանում: Կռատուկի յուղը սնուցում է գլխամաշկը, վերականգնում pH բալանսը: Արդյունավետ միջոց է թեփի և մազաթափության դեմ:

Նուշի յուղ

Նուշի յուղը հարուստ է A և B կոմպլեքսի վիտամներով: Հայտնի է մազերի աճը խթանող հատկությամբ: Նուշի յուղի պարբերաբար օգտագործումը կօգնի Ձեզ ձեռք բերել փարթամ և առողջ մազեր:

Գերչակի յուղ

Գերչակի յուղը լայնորեն օգտագործվում է մազերի, հոնքերի և թարթիչների խնամքի համար: Այն նույնպես խթանում է մազերի աճը, դարձնում մազերը փափուկ և փարթամ:

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar