- 03.04.2015
- 638 Просмотров
- 0 Комментариев
Յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, պետք է իմանա մեկ օրում, տնային պայմաններում պզուկներից ազատվելու ձևը։ Հավանաբար պատահել է, որ դուք պատրաստվում եք գնալ մի կարևոր միջոցառման և հանկարծ ձեր քթի կամ մեկ այլ հատվածում բշտեր են առաջանում։ Գիտնականները ապացուցել են, որ մի կարևոր միջոցառման գնալիս դուք շատ եք հուզվում, ինչից սկսվում է հորմոնների ակտիվ արտադրություն, ինչն էլ պզուկների առաջացման հիմնական պատճառն է։ Եթե ձեր դեմքին անսպասելի պզուկներ են առաջացել, ապա պետք է ընդհանրապես ձեռք չտալ դրանց։
Կեղտոտ ձեռքերով հպվելով պզուկին՝ դուք ավելի եք բարդացնում իրավիճակը, քանի որ այդ հատվածը բորբոքվում է եւ կարմրությունն ավելի ակնհայտ է դառնում։
Առաջին հերթին պետք է լվանալ ձեռքերը։ Եթե պզուկը սեղմելով ուժեղ ցավ է առաջանում, ապա պետք չէ շարունակել ձեռքով հպվել դրան։ Այդ հատվածում յոդ կամ եթերային յուղ քսեք։
Իսկ եթե ոչ մի ցավ կամ տհաճ զգացողություն չի առաջանում, ապա զգուշությամբ այն հեռացրեք և յոդ քսեք։
Հիշեք, որ չի կարելի սեղմել շուրթերի ու քթի միջև ընկած մասում և ունքերի վերին հատվածում ի հայտ եկած պզուկները։ Խորը բշտերը նույնպես չի կարելի ձեռք տալ։
Իսկ եթե ոչ յոդ, ոչ էլ եթերային յուղ ունեք, ապա կարելի է ատամի մածուկ քսել, որը կչորացնի և կվերացնի բորբոքումները։
Նյութի աղբյուրը՝ Aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.