- 26.04.2015
- 725 Просмотров
- 0 Комментариев
Համբույրը ռոմանտիկ հարաբերությունների կարևոր տարրերից է: Միջինում յուրաքանչյւոր մարդ իր կյանքում մոտ 336 ժամ է ծախսում համբույրի վրա: Ներկայացնում են 13 հետաքրքիր փաստ համբույրի մասին:
1.Մարդկանցից շատերն առաջին համբույրն ավելի վառ են հիշում, քան առաջին անգամ սիրով զբաղվելը:
2.Կենսաբանական տեսանկյունից` համբույրն ամենածավալուն տեղեկության փոխանցում է մեկ այլ մարդու:
3.Համբույրները երկարաձգում են կյանքը: Դա ապացուցել են գիտական հետազոտությունները:
4.Ասիայում, Ամերիկայում և Հարավային Ամերիկայում այնպիսի համայնքներ կան, որտեղ համբուրվելն ընդունված է: Իսկ Ամերիկայի որոշ նահանգներում հասարակական վայրերում համբուրվելն արգելված է:
5.Ֆիլեմաֆոբիան համբույրներից խուճապահար վախն է:
6.Համբույրներն ամրապնդում են իմունիտետը: Համբուրվելիս մարդիկ փոխանակվում են բակտերիաներով:
7.Երկարատև համբույրները նվազեցնում են սթրեսի հորմոնի` կորտիզոլի մակարդակը:
8.Մարդկանց երկու երրորդը համբուրվելիս գլուխն աջ են թեքում:
9.Ամենաերկարատև համբույրի համաշխարհային ռեկորդը պատկանում է թայլանդցի զույգին` Էկաչու և Լակշան Տիրանարատներին: 2013-ին զույգը համբուրվել է 58 ժամ 35 րոպե 58 վայրկյան:
10.Համբույրի ժամանակ գործում են մոտ 146 դեմքի մկաններ:
11.Գիտնականները պարզել են, որ մեր ուղեղում գոյություն ունեն հատուկ նեյրոններ, որոնք օգնում են մթության մեջ գտնել սիրելի մարդու շուրթերը:
12.Համբույրի ժամանակ արտադրվում են այն նույն ազդակները, ինչ ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ կոկային ընդունելու ժամանակ:
13.Համբույրը կարգավորում է օրգանիզմը և հանում լարվածությունը:
Նյութի աղբյուրը՝ Aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.