Главное меню
Աստվածային մարմին. 9 փաստ «հրեշտակների» դիետայի մասին

Որպեսզի հետևեք նիհարելու այդ հայտնի մեթոդի պահանջներին, ձեզ անհրաժեշտ կլինի իսկապես հրեշտակային համբերություն՝ գրում է Elle-ը:$CUT$

Պատմություն
Գոյություն ունի մի քանի տարբերակ, թե ինչու է նիհարելու այդ մեթոդը ստացել «աստվածային» անվանումը: Հայտնի տեսություններից մեկն այն է, որ այդ համակարգով են սնվում Victoria`s Secret-ի մոդելները հայտնի դեֆիլեներից առաջ:

Հիմք
Հանգիստ շունչ քաշեք, ձանձրալի հաշվարկ ու կալորիաների վերահսկողություն այս դիետան չունի: Մարմնի զանգվածը նվազում է սպիտակուցի գերիշխման ու կերակրաբաժնի խիստ վերահսկողության հաշվին:

диета ангела отзывы

Արդյունք
Վիճակագրության համաձայն՝ այս դիետային հետևող կանայք 13 օրում կորցրել են 4-8 կգ քաշ: Դիետոլոգները նախազգուշացնում են՝ նման խիստ դիետա պետք է պահել տարեկան 1 անգամից ոչ ավելի ու բժշկի հսկողության ներքո:

candice

Հեղուկի պարունակություն
Մասնագետները խորհուրդ են տալիս օրգանիզմը չզրկել հանքային կամ սենյակային ջերմաստիճանի սեղանի ջրից: Հարկավոր է միայն հիշել՝ ջուր մի խմեք ուտելու ժամանակ ու անմիջապես դրանից հետո, այլ 1 ժամ սպասեք:

Արգելք
«Հրեշտակների» դիետայի չարիքը մասնագետները համարում են շաքարավազը, որն արգելվում է օգտագործել դիետայի ընթացքում: Սննդի պատրաստման ժամանակ խորհուրդ է տրվում սահմանափակել աղն ու ձիթապտղի յուղը:

Ի հավելումն
Դիետան հարկավոր է զուգակցել ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ՝ աերոբիկա ու շաբաթը երկու անգամ ուժային ծանրաբեռնվածություն:

dieta

Կերակրացանկ
Ապագա հրեշտակների համար սնման կարգը մանրամասն նկարագրված է: Այն կարելի է կրկնել 6 օր անց, եթե քաշի արդյունքը նախկինի պես ձեզ չի գոհացնում:

Օր 1
Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ/կանաչ թեյ
Կեսօրին՝ 1 խնձոր (կամ այլ միրգ)
Ճաշ՝ 2 ձու, 1 մեծ թարմ պոմիդոր, մառոլ, 2 միջին չափի կեղևով պատրաստված խաշած կարտոֆիլ
Ընթրիք՝ սթեյք, մառոլ

Օր 2
Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ/կանաչ թեյ, տոստ
Կեսօրին՝ 1 խնձոր (կամ այլ միրգ)
Ընթրիք՝ որևէ ապուր

Օր 3
Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ առանց հավելումների/կանաչ թեյ, տոստ
Կեսօրին՝ 1 բաժակ բնական յոգուրտ
Ճաշ՝ 2 ձու, 2 շերտիկ ապխտած միս
Ընթրիք՝ մեծ սթեյք, մառոլով աղցան, 1 բաժակ թարմ հյութ

Օր 4
Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ առանց հավելումների/կանաչ թեյ, տոստ
Կեսօրին՝ ընկույզ
Ճաշ՝ սթեյք, մառոլով աղցան, 1 բաժակ կանաչ թեյ
Ընթրիք՝ 2 ձու, 2 շերտ ապխտած ոչ յուղոտ միս

Օր 5
Նախաճաշ՝ թարմ քերած գազար լիմոնի հյութով
Կեսօրին՝ 1 բանան
Ճաշ՝ գրիլ արած ձուկ, 1 մեծ թարմ պոմիդոր, 1 բաժակ սուրճ
Ընթրիք՝ սթեյք, մառոլով աղցան, 1 բաժակ թարմ հյութ

Օր 6
Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ առանց հավելումների/կանաչ թեյ
Կեսօրին՝ յոգուրտ, 1 բանան
Ճաշ՝ հավի կրծքամիս
, աղցան, 1 բաժակ սուրճ
Ընթրիք՝ սթեյք, կանաչ աղցան

Օր 7-րդ
Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ առանց հավելումների/կանաչ թեյ
Կեսօրին՝ 1 բանան
Ճաշ՝ սթեյք, կանաչ աղցան
Ընթրիք՝ աղցան, մի քանի շերտ պինդ պանիր

Популярные темы

04.08.2015, 22:01
ՍԵՆՍԱՑԻԱ. Օգոստոի 27-ին ժամը 00:30 երկնքում դիտվելու է աննախադեպ ու մոգական մի երևույթ...
21.07.2015, 01:32
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է տեղի ունեցել Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարը (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20.07.2015, 17:47
Ինչպես են աղջիկները կայֆ ստանում. Սա ուղղակի դիտել է պետք. VIDEO
04.07.2015, 00:19
(ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ 16+) Նոր, հայկական սիրային ՌԷՓ,որը հաստատ դուր կգա շատերին
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar