Այսօր երգչուհի Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան) դարձավ 28 տարեկան: Ծնվել է 1987թ. հունվարի 7-ին, Երևանում: Դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է: 2004թ. ավարտել է Երևանի Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։
Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Յոթ տարեկան հասակից սկսել է գրել իր իսկ երաժշտությունը և երգի խոսքերը` հայերեն ու անգլերեն լեզուներով, որից մեկ տարի անց, ունեցել է առաջին բեմական ելույթը:
13 տարեկան հասակում թողարկել է առաջին «Սիրուշո» ձայնասկավառակը, իսկ 2005թ.` երկրորդ «Շերամ» ձայնասկավառակը, որը նրան բերել է «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակներ։
2007թ. թողարկել է «Հիմա» սինգլը, որը դարձել է հիթ: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Հայաստանում առաջին անգամ անցկացված ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայ երգարվեստի ապագա» կոչմանը:
2008թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում` «Քելե քելե» երգով և զբաղեցրել 4-րդ տեղը:
2010թ. հիմնել է «Սիրուշո» պրոդյուսերական կենտրոնը, որը պաշտոնապես թողարկում է նրա և այլ արտիստների ալբոմները: Հետագայում թողարկել է չորրորդ «Հավատում եմ» ձայնասկավառակը, որը դարձել է «Տարվա լավագույն ալբոմ» և «Տարվա լավագույն հիթ»:
Նրա գրած երաժշտություններից «Սուձբա զիմա» երգը կատարել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսը: Լավ դիվանագետ է, սիրում է զբաղվել սպորտով` սուզում:
2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «I like it» տեսահոլովակը արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին:
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.