10. Նիցցա, 9.8 մլն դոլար
1976 հուլիսին հանցագործները կոյուղու խողովակի միջոցով 8 մետրանոց «հատուկ թունել» էին փորել և հասել գանձարան: Այս գործողություններից հետո նրանք քանդել էին գանձարանի հատակը՝ տիրանալով ողջ հարստությանը։ Կողոպուտն այնքան շատ էր, որ հանցագործները 4 օր անընդմեջ հաշվել են այն: Դեպքի վայրից հեռանալուց առաջ հանցավոր խմբի առաջնորդը` Ալբերտ Սպարջիարին, պատին թողել է հետևյալ գրառումը․
«Առանց ատելության, առանց բռնության, առանց զենքի»:

9. Լոնդոն, 112.9 միլիոն դոլար
Ավազակները 1987 թվականի հուլիսին առանց որևէ խոչընդոտի ներխուժեցին Լոնդոնի բանկերից մեկը՝ որոշ ստուգումներ իրականացնելու նպատակով: Հանցագործներին հաջողվեց աննկատ կերպով զենքն անցկացնել պահակային անձնակազմի կողքով: Հնարամիտ ավազակները մուտքի դիմաց ցուցանակ էին կախել հետևյալ գրառումով. «Բանկը ժամանակավորապես փակ է»։ Այս ամենի արդյունքում նրանք հանգիստ կարողացան թալանել բանկը:
8.Իրաք, 1 միլիարդ դոլար
Բոլոր ժամանակների, թերևս, ամենամեծ կողոպուտը կատարել է Սադդամ Հուսեյնը: 2003 թվականի մարտի 18-ին Հուսեյնը 1 միլիարդ դոլար է գողացել Իրաքի բանկից, իսկ մարտի 19-ին, ԱՄՆ սկսեց ռմբակոծություններ իրականացնել Իրաքում: Գողացված գումարից 650 միլիոն դոլար հնարավոր եղավ վերադարձնել, երբ ամերիկյան զորքերն այդ գումարը հայտնաբերեցին Սադդամ Հուսեյնի ամրոցի պատերի մեջ:

7.Բրազիլիա, 69 մլն դոլար
Բրազիլիայի կենտրոնական բանկից 2005 թվականին 65 մլն. դոլար գողացվեց: Այս կողոպուտի մեջ մեղավոր ճանաչված հանցախմբի անդամները բանկի մոտակայքում տուն էին վարձել՝ ձևացնելով, թե այգեգործության բիզնես են ծավալում, իսկ իրականում երեք ամիս շարունակ թունել էին փորում: Օգոստոսի 7-ին հանցախմբի անդամները թունելով ներխուժեցին բանկի պահոցը և գողացան 69.8 մլն. դոլարին համարժեք գումար: Կողոպուտից որոշ ժամանակ անց հայտնաբերվեց հինգ մարդ, ում մոտ գողացված գումարից 5.4 մլն. դոլար կար:

6.Շոտլանդիա, 9.5 մլն դոլար
Սա բարձր «տեխնոլոգիայով հագեցած» թալան էր, որը գլխավորում էին հաքերները: 2008 թվականին չարագործները կոտրեցին RBS WorldPay համակարգը` հասանելի դարձնելով հաշիվների տեղեկություներն ու բանկային քարթերի PIN-կոդերը: Հանցագործները ստեղծեցին կեղծ քարտեր և կանխիկացրին այս միջոցները տարբեր երկրների բանկոմատների միջոցով:
5. Ֆրանսիա, $ 17.2 մլն դոլար
2009 թվականի նոյեմբերին գանձապահ Թոնի Մուսուլին գողացավ մի բեռնատար, որը լիքն էր բանկի կանխիկ փողերով: 10 օր անց նա հանձնվեց ոստիկանությանը: Գողության մասին հայտարարությունների հայտնվելուց 1 ժամ անց սոցիալական կայքերում ստեղծվեցին հումորային խմբեր` «Փախիր, Թոնի, փախիր» և «Թոնի-Նախագահ» անվանումներով:

4.Բաղդադի Բանկի կողոպուտը
Բանկի աշխատակիցները գալով աշխատանքի, հայտնաբերեցին, որ բանկի դռները բաց են, պահակազորը չկա։ Պարզվեց, որ 3 պահակը՝ հանցավոր համաձայնության գալով, սպասել էին, որ աշխատանքային օրն ավարտվի, իսկ հետո 282 միլլիոն դոլարը վերցրել և անհետացել էին։ Ըստ որոշ վարկածների՝ նրանք կաշառել էին տեղի ոստիկանությանը, որն ապահովել էր նրաց անարգել անցումը հսկիչ անցագրային բոլոր կետերով։
3.Ռուսաստան, 130 մլն ռուբլի
Ռուսական «Ինկախրան» բանկ ներխուժեցին հանցագործներ, որոնք նախապես պայմանավորվել էին գանձապահներից մեկի հետ: Ոստիկանությունը կարողացավ ճիշտ ժամանակին միջոցառումներ ձեռնարկել, ինչի արդյունքում հանցագործներից երկուսին կարողացան բռնել: Նրանցից 4-ը ձերբակալվեցին մեկ ամիս անց, իսկ վերջինը ձերբակալվեց 2011 թվականի մարտին:
2.Միացյալ Թագավորություն, 92.5 մլն դոլար
2006-ին չարագործները պատանդ վերցրեցին բանկի կառավարչի ընտանիքին՝ ստիպելով նրան տալ մոտ 92 մլն դոլար: Պատանդները չտուժեցին, իսկ հանցագործները մի քանի օր անց ձերբակալեցին:
1.100 մլն ԱՄՆ դոլար
1972 թվականին տեղի ունեցավ այն ժամանակի համար ռեկորդային կողոպուտ։ 7 հոգուց բաղկացած խումբը ներխուժել էր Կալիֆորնիա նահանգի Լագունա Նիգել քաղաքում գտնվող «Յունայթիդ Կալիֆորնիա» բանկի մասնաճյուղը և հափշտակել էր սեյֆի ողջ պարունակությունը, որն այսօրվա կուրսով հավասար կլիներ մոտ 100 միլիոն դոլարի։ Որոշ ժամանակ անց ՀԴԲ-ին, այնուամենայնիվ, հաջողվել էր բռնել Էմիլ Դինսիոյի ղեկավարած հանցախմբին, իսկ դրա անդամներից մեկը հետագայում «Սուպեր գող» գիրքը գրեց, որտեղ նկարագրեց կողոպուտը։
Հեղինակ՝ Անն Էքսուս
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
