Главное меню
Լավ է, որ հանրահայտ կարատեիստը Հ2-ի Սուրենին «տրուպ չսարքեց»

Շուրջ 96 մեդալների արժանացած ու 100-ից ավելի մրցումների մասնակցած կարատեիստ Կամո Ունանյանի տուն՝ ուտուշ- խմուշի գծով հանրահայտ Սուրենն էր գնացել: Ու ես դա պատահական իմացա, միանալով Հ2-ին:

Կամոն 1999 թ-ին, Հայաստանի դրոշի ներքո մասնակցեց Հունգարիայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ էլ չեմպիոնի կոչումը նվաճեց: Համեստ ու հոգևոր արժեքներ գնահատող տղա է երևում մեր չեմպիոնը:

-Հայաստանում մեկը մի բանի հասնում է, իսկույն «պախոդկան է փոխում», իրեն դնելու ձևն է փոխում, խոսակցությունը,- -Որ Հայաստան եկա, սկզբում շատ դժվար էր,- խոստովանում էր նա:

Հա՜, դե այստեղ ով մի քայլ է անում, արդեն հերոս է, չեմպիոն է, աստղ է ու իրենն է պարտադրում: Իսկ Կամոն վախենում էր, որ «Հայաստանում տրուպ թողնի»: Մի երկու անգամ ներողություն խնդրեց անկեղծանալու համար:

Վերջը հերթը հասավ մեդալների մասին առանձին- առանձին հպարտությամբ խոսելուն: Մեդալներ, աշխարհի առաջնությունների մեդալներ, որոնք ցույց է տալիս Սուրենին ու ասում, թե որը ինչ առաջնությունում ստացել: Սուրենը վառվող աչքերով նայում էր ոսկեգույն մեդալներին ու երևի մտքում ուրիշ, սպառողական հարց էր պտտվում: Չուշացավ հարցը.

-Սա ոսկի ա՞,- հարցրեց մի մեդալի մասին:

-Ոչ, օլիմպիական խաղերում ոսկի չեն տալիս:

Ու հենց այստեղ էլ հաղորդավար ասեմ, ծրագրի հեղինակ ասեմ, թե ուտուշ- խմուշի գծով թամադա Սուրենը հիասթափվեց, որն արտահայտվեց ողջ դեմքի վրա.

-Ափսո՜ս, ափսո՜ս…

… Լավ է, որ հանրահայտ կարատեիստը Հ2-ի Սուրենին «տրուպ չսարքեց»:

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Աղբյուրը` http://hraparak.am/?p=71268&l=am/...

 

Популярные темы

04.08.2015, 22:01
ՍԵՆՍԱՑԻԱ. Օգոստոի 27-ին ժամը 00:30 երկնքում դիտվելու է աննախադեպ ու մոգական մի երևույթ...
21.07.2015, 01:32
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է տեղի ունեցել Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարը (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20.07.2015, 17:47
Ինչպես են աղջիկները կայֆ ստանում. Սա ուղղակի դիտել է պետք. VIDEO
04.07.2015, 00:19
(ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ 16+) Նոր, հայկական սիրային ՌԷՓ,որը հաստատ դուր կգա շատերին
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar