- 08.02.2015
- 378 Просмотров
- 0 Комментариев
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ դուրեկան փիսիկների, շնիկների եւ այլ կենդանիների նկարներին նայելը ոչ միայն բարձրացնում է մարդու տրամադրությունը, այլեւ բարելավում է նրա ուշադրությունն ու կենտրոնանալու ունակությունը:
Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ճապոնիայի Հիրոսիմայի համալսարանի գիտնականները նման եզրահանգման են եկել՝ 132 հազ. ուսանողների շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում:
Ուսումնասիրությունն անցկացվել է երկու փուլով՝ «Վիրահատություն» կոչվող խաղի միջոցով: Առաջին փուլում ուսանողներից պարզապես պահանջվել է ունելիի (պինցետ) օգնությամբ «հիվանդի» մարմնից դուրս բերել փոքրիկ պլաստմասսայե «մարմնի մասերը»՝ չկպչելով որեւէ այլ բանի: Առաջին փուլից հետո ուսանողները բաժանվել են երկու խմբի՝ առաջինին ցույց են տրվել կենդանիների ձագեր պատկերող նկարներ, երկրորդին՝ մեծ կենդանիների նկարներ: Այնուհետ անցկացվել է խաղի երկրորդ փուլը. ուսանողները, որոնք նայել էին կենդանիների ձագերի նկարներին, զգալիորեն ավելի լավ են «Վիրահատություն» խաղացել, քան նրանք, ովքեր նայել էին մեծ կենդանիների նկարներին: Գիտնականները եզրակացրել են, որ դուրեկան ձագերի նկարներին նայելը բարելավում է կենտրոնանալու ունակությունը:
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.