Главное меню
Նորմա՞լ է, երբ փոքր երեխան խոսում է սպանության կամ ինքնասպանության մասին:

5-7 տարեկան երեխաները ժամանակ առ ժամանակ կարող են խոսել մահվան, ինքնասպանության եւ սպանությունների մասին՝ զարմացնելով եւ անհանգստացնելով իրենց ծնողներին: Որտեղի՞ց են ծնվում այդ մտքերը եւ արդյո՞ք դրանք մտահոգիչ չեն:

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով՝ նման մտքեր ունենալը «նորմալ չէ»: NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հոգեբանը պարզաբանեց, որ երեխաներն ավելի ուշադիր են իրենց շրջապատի նկատմամբ եւ ավելի շատ բան են լսում ու հիշում: Նրա խոսքով՝ ժամանակակից երեխաները 3-4 տարեկանից սկսում են բավական ժամանակ անցկացնել հեռուստացույցի եւ համակարգչի առջեւ եւ այդտեղից ստանում են ավելի շատ ինֆորմացիա, քան մենք կարող ենք պատկերացնել: Բացի այդ,  երեխաները սովորաբար ավելի շատ բան են հասկանում, քան մեզ թվում է:  Աղուզումցյանի կարծիքով՝ սպանությունների եւ նման այլ երեւություների մասին երեխաները, որպես կանոն, իմանում են համացանցից կամ հեռուստատեսությունից:

Հոգեբանն ասաց նաեւ, որ շատ հաճախ երեխաների համար «ոչ պետքական»  ինֆորմացիայի աղբյուր հանդիսանում են հենց նրանց ծնողները: Նրանց մեծ մասը սովորաբար երեխաների ներկայությամբ անում է այնպիսի արտահայտություններ, որոնք չարժեր անել: Երեխան այդ ամենը լսում եւ հիշում է, իսկ երբ կրկնում է ծնողների ներկայությամբ, նրանք զարմանում են, թե որտեղից է լսել դա:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ իր հերթին ուշագրավ մի դեպք պատմեց՝ հաստատելով հոգեբանի կարծիքը. Մի կին իր երկու տարեկան որդու ներկայությամբ կշտամբում է հեկեկացող նորածին դստերը՝ ասելով՝ «Սուս մնա, թե չէ գլուխդ կպոկեմ»: Կինը, բնականաբար, չի մտածում, որ երկու տարեկան երեխան կլսի ու կհիշի իր խոսքերը եւ ավելին՝ կհասկանա ուղիղ իմաստով… Բայց ահա մի օր, երբ մայրը տանը չի լինում, երկու տարեկան տղան մոտենում է լացող քրոջը եւ դանակահարելով սպանում նրան՝ կտրում է գլուխը: Այդ իսկ պատճառով հոգեբանները ծնողներին հորդորում են տալիս հնարավորինս զգույշ խոսել երեխաների ներկայությամբ:

 

 

 

NEWS.am Medicine

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar