Главное меню
Ինչո՞ւ մենք ունենք մատնահետքեր. իսկապե՞ս դրանք եզակի են

Դետեկտիվ ֆիլմերում անդադար խոսում են մատնահետքերի մասին, իսկ իրականում, ի՞նչ գիտեք դրանց մասին դուք:

Մատնահետքերը ձևավորվում են էմբրիոնի զարգացման 2-րդ ամսում: Երեխայի զարգացման հետ մեկտեղ, ձեռքերի և ոտքերի մաշկի արտաքին շերտը` էպիդերմիսը և ներքինը սեղմում են իրենց միջև գտնվող մաշկային բջիջներին:

Ստեղծվում է ուժեղ ճնշում, որը ”ժայթքում է”` առաջացնելով այս մակերեսային նախշերը:

Սակայն արդյո՞ք մատնահետքերն օգտակար դեր ունեն: Իրականում՝ այո: Մատնահետքերը բարելավում են մեր շոշափելիքի զգայարանի աշխատանքը, բազմապատկելով մատների ծայրերին մաշկի վիբրացիաները: Իսկ վիբրացիաները խթանում են տեքստուրան շոշափելով հայտնաբերելու մեր ունակություն: Այլ կերպ ասած, թույլ են տալիս շոշոփելով զգալ նուրբ, շատ փոքր բաներ, ինչպիսին մազն է:

Եվ ահա ամենահետաքրքիր մասը. հավանականությունը, որ երկու մարդ ունի նույն մատնահետքը, չափազանց փոքր է, սակայն գույություն ունի: Հակառակը պնդելը նույնն է ինչ պնդելը, որ վիճակախաղում հաղթելն անհնար է, սակայն չէ՞ որ մարդիկ ամեն շաբաթ անում են դա:

Հավանականությունը, որ երկու մարդ կունենա միևնույն մաատնահետքը 1-64 միլիարդի է, երկրի բնակչությունը 7 միլիարդ է, 7 միլիարդից յուրաքանչյուրն ունի 10 մատ, այսինքն սա հնարավոր է:

Աղբյուրը` http://doctors.am/hy/Fingerprints...

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar