Главное меню
Հոնքերի և թարթիչների աճի խթանման համար կոմպլեքս դիմակ

Ձեր հոնքերը և թարթիչները կորցրել են իրենց առողջ տեսքը, դարձել են նոսր, կոտրվող և անփայլ: Ցավոք այս խնդիրը շատերին է ծանոթ, բայց պետք չէ մտահոգվել: Այսօր Ձեզ կառաջարկեմ  այս խնդրի լուծման կոմպլեքս մոտեցում: Որպես կանոն մեր հոնքերը և թարթիչները սկսում են թափվել, երբ օրգանիզմում ինչ-որ ներքին խանգարումներ կան: Իսկ եթե այդպիսի խանգարումներ չկան, ուրեմն պատճառը կարող է լինել կամ մեխանիկական վնասվածքները, կամ էլ ոչ կանոնավոր սննդակարգը: Մեխանիկական վնասվածքների շարքին են դասվում օրինակ կոշտ սրբիչով սրբվելը ( ինչի արդյունքում հոնքերը և թարթիչները թուլանում են) ու ծանր դիմահարդարումը: Նախ պատրաստենք թարթիչներին և հոնքերին գեղեղիկ երանգ պարգևող թուրմ:

1 ճ/գ բնական սև թեյը և 1ճ/գ բնական աղացած սուրճը խառնեք իրար, վրան լցրեք 50 մլ եռացրած ջուր և թրմեք ամենաքիչը 20 րոպե: Քամիչի վրան դրեք թանզիվի հաստ շերտ և քամեք թուրմը այնպես, որ սուրճի և թեյի մնացորդները ամբողջովին մնան թանզիֆի վրա: Բամբակով կամ կոսմետիկական խոզանակով թուրմը քսեք թարթիչներին և հոնքերին: Որպեսզի խուսափեք աչքերի տակի հատվածը <<գունավորելուց>>, վերցրեք բամբակյա բարձիկ, մեջտեղից ծալեք երկու մասի և կտրատեք կիսալուսնաձև: Ստացված կիսալուսնաձև բարձիկները դրեք  աչքերի տակի հատվածին , բամբակյա փայտիկները թրջեք թուրմի մեջ և քսեք թարթիչներին: Սպասեք մինչև չորանա, ապա քսեք հաջորդ շերտը: Այսպես կարող եք քսել մինչև 5-6 շերտ:

Հաջորդ մասը ուղղված է  մազարմատների ամրացմանը և աճին: Դրա համար մեզ պետք է  վերցնել 1 թ/գ գերչակի յուղ, 1 թ/գ ժոժոբայի յուղ, 1 թ/գ ցորենի ծիլերի յուղ (եթե չեք կարողանում գտնել, կարող եք փոխարինել զեյթունի ձեթով), 5 կաթիլ վիտամ A  և 5 կաթիլ վիտամին E, բոլորը միասին խառնել և լցնել մաքուր, ստերիլ ամանի մեջ: Բամբակյա փայտիկով ստացված յուղային խառնուրդը քսեք արդեն չորացած հոնքերին և թարթիչներին: Ի տարբերություն թուրմի, այս խառնուրդը պետք է  քսել 1 շերտով: Քսելուց հետո սպասեք երկու ժամ և մնացորդները սրբեք կոսմետիկական չոր անձեռոցիկով:

Թուրմը սառնարանում կարելի է պահել 2 օրից ոչ ավել, իսկ յուղային խառնուրդը պահել սենյակային ջերմաստիճանում 1- 2 ամիս: Հենց զգում եք, որ խառնուրդից տհաճ հոտ է գալիս, նշանակում է  նորը պատրաստելու ժամանակն է:  Ցանկալի արդյունքը ստանալու համար պետք  է անցնել ամբողջական կուրս, որն է ամենաքիչը երկու շաբաթ : Այս դիմակի արդյունքը շատ ակնհայտ է, ինչն էլ կոգեշնչի Ձեզ անցնել կուրսը ամբողջովին:

Մնացեք գեղեցիկ և գեղեցկացրեք Ձեր շրջապատը:

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar