Главное меню
Ինչ չպետք է անել բաժանումից հետո

Էական չէ` բաժանումը փոխադարձ համաձայնությամբ է եղել, թե ձեզանից մեկն է որոշում կայացրել. այն միշտ էլ ցավոտ է լինում: Երբեմն աղջիկները և իրենց շրջապատող մարդիկ կարող են էլ ավելի ծանրացնել ապրումները՝ երկարաձգելով բաժանման սթրեսը և ապրումները: Եթե Դուք գիտակցում եք, որ Ձեր հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել, պարզապես կարողացեք ճիշտ անցնել այդ ապրումների միջով:

Մարդիկ տարբեր ձևով են անցնում բաժանման միջով, բայց որքան երկար եք կենտրոնանում բաժանման փաստի վրա, այնքան ավելի դժվար է շարունակել ապրել: Մի քանի օր, մի շաբաթ, բայց ոչ ավել:

Վրեժխնդրությունը պահի ազդեցության տակ առաջացող զգացմունք է. պետք չէ տրվել դրան: Վրեժխնդրությունը ամենավատ միջոցն է՝ մոռանալու նախկին հարաբերությունները և սկսելու նոր կյանք:

Մնալ ընկերնե՞ր: Եվս մեկ սխալ քայլ: Պարբերաբար հանդիպումները ուղղակի որպես ընկերներ մնալու կամ ինտիմ հարաբերություններ պահպանելու համար միայն ավելի մեծ ցավ կպատճառեն և կերկարաձգեն բաժանման ապրումները: Այն, ինչ մնացել է անցյալում, թողեք անցյալում:

Շատ դեպքերում սթրեսը հանելու միջոց է դառնում քաղցրավենիքը: Եվս մեկ սխալ ճանապարհ, որը կբերի գիրացման և ոչ մի այլ բանի:

Բաժանումից հետո ամեն ինչ սկսում է հիշեցնել նրա մասին: Ջնջել երգերը, նկարները, դեն նետել նվերները. Դուք փորձում եք ազատվել այն ամենից, ինչ կապված է նրա հետ, բայց նախ և առաջ պետք է ազատվել մտքերից:

Ընկերների հետ զվարճանալը կամ ալկոհոլ օգտագործելը կօգնի Ձեզ տրվել մոռացության, սակայն դա լավագույն միջոցը չէ՝ անցնելու այդ ամեն ինչի միջով:

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar