Главное меню
Հակասթրես. 6 օգտակար սննդամթերք

Մշտական սթրեսով լի այս դժվար ժամանակներում հարկավոր է հավասարակշռել սնունդն այնպես, որ այն օգտակար լինի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական առողջության համար: Այսպիսով, ի՞նչ սննդամթերքներ են խորհուրդ տալիս օգտագործել մասնագետները բնական հակասթրեսի համար:

Ծնեբեկ

Իհարկե, ծնեբեկ ուտելուց հետո մարդկային մեզը ստանում է տհաճ հոտ և երբեմն նույնիսկ կանաչում է, սակայն ապացուցվել է, որ այս բույսում պարունակող B վիտամինը ձեզ թույլ կտա մնալ հանգիստ սթրեսի ժամանակ: Ծնեբեկը պատրաստում են գոլորշու վրա, տապակում են կամ խաշում, ավելացնում են աղցանների մեջ կամ օգտագործում որպես հիմնական ճաշատեսակների խավարտ:

Ավոկադո

Այս կանաչ միրգը (ավոկադոն միրգ է) մեր օրգանիզմի համար հանդիսանում է ոչ միայն բնական ճարպերի աղբյուր, այլ նաև պաշտպանում է մեզ սթրեսից: Այն նաև կանխում է օրգանիզմի ծերացումը: Այս մրգի ամենօրյա բաժինը դրա մեկ քառորդ մասն է՝ բարակ կտրատած կամ քերիչով անցկացված: Ավելացնել այն աղցաններում կամ սենդվիչներում մայոնեզի փոխարեն:

Հատապտուղներ

Պարզվում է, որ C վիտամինը օգնում է հաղթահարել սթրեսը, այնպես որ այն պարունակող բոլոր հատապտուղներն օգտակար են այդ նպատակի համար՝ հապալաս, սև հաղարջ, ելակ և այլն: Գերմանացի հետազոտողները պարզել են, որ C վիտամինն օգնում իջեցնել արյան բարձր ճնշումը և սթրեսային իրավիճակներում կորտիզոլ հորմոնի մակարդակը: Ավելացրեք հատապտուղները աղցանների, նախաճաշի, յոգուրտի և շիլաների մեջ, ինչպես նաև պատրաստեք դրանցից սառեցրած աղանդեր:

Նարինջ                                           

Նարինջը ոչ միայն հայտնի է որպես C վիտամինի աղբյուր, այլև պարզապես հարմար է սպառման համար, քանի որ ունի պաշտպանիչ հաստ կեղև, և այն հնարավոր է տանել ամենուր:

Ոստրե

Մեզ հայտնի ոստրեները պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, որը կաևոր հանքանյութ է և օգնում է ոչ միայն սեռական հարաբերություններին, այլ նաև սթրեսի դեմ պայքարում: Դրանց սովորական ռեստորանային բաժինը պարունակում է հանգստացնող ցինկի օրական բաժնի կեսից ավելին: Գուրմանները սիրում են ոստրեներ տարբեր սոուսներով, սակայն կարելի է պարզապես ցողել դրանք կիտրոնի հյութով:

Ընկույզ

Ընկույզները, որոնք պարունակում են կարևորագույն թթուներ (այդ թվում՝ օմեգա 3 խմբի) լավ են սրտի, հիշողության ամրապնդման, ինչպես նաև կորտիզոլ և ադրենալին «սթրեսային» հորմոնների կառավարման համար: Լավագույն տարբերակը աղցանների մեջ մի փոքր տապակած և մանր կտրատած ընկույզի ավելացումն է:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar