- 13.03.2015
- 896 Просмотров
- 0 Комментариев
Կանանց ինտիմ հիգիենան ավելի քիչ է դառնում քննարկումների առարկա, քան, օրինակ, վաղաժամ կնճիռների առաջացումը: Այդուհանդերձ, այս հարցը կարևոր և ակտուալ է յուրաքանչյուր կնոջ համար՝ անկախ տարիքից, սովորություններից, ապրելու վայրից և այլն:
Վստահությամբ կարելի է ասել, որ ինտիմ հիգիենան կնոջ առողջության գաղտնիքներից մեկն է: Ինչպես միշտ, հիգիենայի կանոնները քիչ են և պարզ, սակայն դրանց հետևելու շնորհիվ կխուսափեք այսպես կոչված «կանացի հիվանդություններից»:
- Սկսենք ներքնազգստի արկղից: Սա, անկասկած, կնոջ զգեստապահարանի կարևոր տարր է, որից ուղղակիորեն կախված է կնոջ առողջությունը: Նախևառաջ պետք է սովորել ճիշտ ներքնազգեստ ընտրել: Անհարմար ներքնազգեստը խոչընդոտում է օդի ազատ շրջանառությանը, ինչը կարող է հանգեցենել սնկերի կամ բակտերիաների առաջացմանը: Ընտրեք բնական կտորներից ներքնազգեստներ՝ նախապատվությունը տալով բամբակին:
- Հաջորդ քայլը մաքրությունն է: Ինտիմ մասերի լվացում պետք է իրականացվի օրվա ընթացքում երկու անգամ՝ ընդ որում բացառապես տաք ջրով: Սառը ցնցուղը կարող է բորբոքումների պատճառ դառնալ: Հրաժարվեք օճառից և օգտագործեք ինտիմ հատվածների համար նախատեսված հատուկ միջոցներ: Օճառը խախտում է օրգանիզմի հիմնաթթվային հավասարակշռությունը, և այն բակտերիաները, որոնք նախատեսված են սեռական օրգանների պաշտպանության համար, այլևս չեն կարողանում իրագործել իրենց առաքելությունը: Դրա հետևանքով կարող են առաջանալ տարբեր տեսակի հիվանդություններ:
- Բացի դա, յուրաքանչյուր սանհանգույց այցից հետո հարկավոր է օգտագործել հատուկ անձեռոցիկներ՝ նախատեսված ինտիմ հիգիենայի համար: Ընտրեք ցածր pH-ով անձեռոցիկներ, ինչպես նաև հակաբորբոքային դեղաբույսեր պարունակող միջոցներ:
Եվ մի մոռացեք, որ ինտիմ հատվածների մազերը պաշտպանում են սեռական օրգանները վնասվածքներից և ապահովում կանացի առողջության բնական պաշտպանությունը: Այդ պատճառով ամբողջությամբ պետք չէ հեռացնել ինտիմ հատվածների մազածածկույթը:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.