Главное меню
V ամսագիրը մերկացրել է Սելենա Գոմեսին

Երիտասարդ երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը մերկ նկարահանվել է V ամսագրի վերջին համարում: Բացի դա, 22-ամյա դերասանուհին մի փոքր անկեղծացել է իր տված հարցազրույցում:

Ապագա սիրեցյալի մասին. «Ես կարծում եմ, որ հաջորդ անգամ իմ սիրելին նշանակալիորեն կտարբերվի, այսինքն կլինի բոլորովին այլ մարդ…, սակայն դա շուտ չի լինի: Սա հասունացման հարց է: Ես 18 տարեկան էի, և դա իմ առաջին սերն էր: Որքան ավելի եմ ես մեծանում, այնքան ավելի շրջահայաց եմ մոտենում որոշակի հարցերին»:

Իր հանրահայտ կապի մասին (նա չի անվանում Ջասթին Բիբերին անունով). «Երբ դու երիտասարդ ես, և քեզ բոլոր կողմերից ասում են այդքան տարբեր բաներ… Ես զգում էի, որ այն ամենն ինչ մենք ունեինք, դա միմյանց կողքին գտնվելն է, քանի որ ինչ-որ իմաստով ամբողջ աշխարհը մեր դեմ էր: Դա իսկապես տարօրինակ էր, բայց միևնույն ժամանակ անհավատալի: Եվ նույնիսկ 1 միլիոն տարի հետո ես չեմ հրաժարվի նրանից, ինչ տեղի է ունեցել: Դուք ապրում եք և սովորում եք ապրել: Հասկանու՞մ եք»:

Դեպրեսիայի մասին. «Մի քանի ամիս ես ինձ ճնշված էի զգում և փորձում էի տանից դուրս չգալ: Կարծում եմ, որ ես ինքս էի ինձ խենթացնում: Ավելի հեշտ էր պարզապես խանութ գնալ և ուտելու մի բան գնել, սակայն ես չէի ցանկանում, որպեսզի ինձ լուսանկարեն:

Ահա թե ինչպիսի խոստովանություններ է արել Սելենա Գոմեսը, սակայն նրա նկարներն էլ ավելի շատ բան են ասում:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar