Главное меню
Նիհարեցնող դեղեր. այո թե ոչ

Այժմ շատ են տարածված նիհարեցնող դեղերը և բույսերը, որոնք խոստանում են ազատել անցանկալի կիլոգրամներից առանց որևէ ջանք գործադրելու: Բայց, ինչպես ասվում է, հեշտությամբ ոչինչ չի տրվում, և կատարյալ մարմին ունենալու նման գայթակղիչ միջոցը պետք է նախ մանրակրկիտ քննվի: Արդյո՞ք այն այդքան արդյունավետ է և անվտանգ:

Նիհարեցնող դեղերը կարելի է բաժանել երկու խմբի: Քիմիական բաղադրությամբ դեղերը պետք է նշանակվեն միայն դիետոլոգի կողմից, քանի որ ունեն մի շարք հակացուցումներ: Բուսական դեղերը կամ ակտիվ հավելումները կարելի է ձեռք բերել առանց բժշկի նշանակման: Սակայն այստեղ կա շատ կարևոր փաստ: Ակտիվ հավելումներն իրենցից ներկայացնում են վիտամինների և հանքային նյութերի կոմպլեքս, որոնք լրացնում են այդ նյութերի օրվա չափաբաժինը: Հրաշքներ նման միջոցներից պետք չէ ակնկալել:

Նույնիսկ եթե Դուք օգտագործել եք նմանատիպ միջոցներ և հասել որոշ արդյունքի, պետք է հասկանաք, որ դեղերը չեն ազդել ճարպային շերտի վրա: Նման դեղերը հիմնականում ունեն միզամուղ և թուլացնող հատկություններ, որոնք ստեղծում են թյուր տպավորություն:

Շատ ժամանակակից նիհարեցնող դեղեր պարունակում են հոգեմետ նյութեր, որոնք կախվածություն են առաջացնում: Կարելի է մեկընդմիշտ կախվածության մեջ ընկնել նման վնասակար դեղից, որը ոչ միայն չի նպաստում քաշի նվազեցմանը, այլև ազդում է Ձեր ինքնազգացողության վրա:

 

 

Նյութը ՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar