- 15.03.2015
- 512 Просмотров
- 0 Комментариев
Անթերի տեսք ունենալու համար կինը պետք է ծախսի բավական ժամանակ՝ մաշկը ճիշտ խնամելու, սնուցելու, ինչպես նաև կոսմետիկան ճիշտ հաջորդականությամբ օգտագործելու համար: Այդուհանդերձ, կան գեղեցիկ լինելու գաղտնիքներ, որոնք կհեշտացնեն մաշկի խնամքը և կօգնեն ազատվելու թերություններից:
Մաշկի կարմիր, բորբոքված հետքերը կարելի է թաքցնել կանաչ երանգի կոնսիլերով, սակայն ավելի արդյունավետ է նախ փորձել անցկացնել կարմությունը: Կա շատ արագ և հեշտ միջոց՝ անցկացնելու կարմրությունը: Վիզին աչքի կաթիլները ոչ միայն նվազեցնում են պզուկների կարմությունը, այլ նաև աննկատելի են դարձնում մակերեսային մազանոթները: Եթե մաշկի վրա կան ավելի մեծ մակերեսով կարմրածություններ կամ մուգ բծեր, կարող եք օգտագործել կանաչ թեյի թրջոցներ, որոնք կհանգստացնեն մաշկը, կթարմացնեն և կանցկացնի կարմրությունը:
Եթե հաճախակի օգտագործում եք դեմքի սկրաբ, կարող եք այն փոխարինել բնական միջոցով, որը ոչ միայն կմաքրի և կթարմացնի մաշկը, այլ նաև կսնուցի վիտամիններով: Որպես բնական միջոց կարող եք օգտագործել կիվի: Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C մաշկի գեղեցկության համար, իսկ մանր սերմերը կատարում են սկրաբի դեր՝ ազատելով մաշկը մահացած բջիջներից:
Տոնային քսուք օգտագործելիս աշխատեք հավասար տարածել այն՝ առավել ուշադրություն դարձնելով դեմքի ուրվագծին և վզի հատվածին: Քսուքը հավասար տարածելու համար մատնեմատի օգնությամբ փոքր կետերով նշեք դեմքի հատվածները՝ կզակ, ճակատ, այտեր և դեմքի ուրվագիծը, այնուհետ մանրակրկիտ տարածեք այն:
Նյութը ՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.