Главное меню
Մի քանի րոպեի ընթացքում ազատվեք ատամի ցավից

Ատամի ցավն անսպասելի և հանկարծակի է սկսվում: Այն հիմնականում ի հայտ է գալիս գիշերվա կեսին, երբ քնած ենք, կամ, երբ հեռու ենք մոտակա ատամնաբուժարանից: timefornaturalhealthcare.com-ը ներկայացրել է հրաշալի տնական միջոց, որը կօգնի ազատվել ատամի անտանելի ցավից:

Այդ տհաճ ցավի լուծումը բոլորիս հայտնի մեխակն է: Սա համեմունք է, որն ունի քաղցր համ և շատ առողջարար հատկանիշներ: Մեխակը հզոր ցավազրկող, հականեխիչ հատկանիշներ ունի և պարունակում է էուգենոլ, որը դադարեցնում է ցավը, մաքրում բերանի խոռոչը և կարող է վերացնել բերանի տհաճ համն ու հոտը: Գոյություն ունի 3 ձև, որոնց միջոցով կարող եք ազատվել ատամի ցավից՝ օգտագործելով մեխակը, կախված տանը եղած մեխակի տեսակից:

Աղացած մեխակ

Կես թեյի գդալ աղը լուծեք տաք ջրում: Բերանը ողողեք այդ խառնուրդով: Վերցրեք մի պտղունց աղացած մեխակ և դրեք ցավացող ատամի վրա: Սպասեք մի փոքր, մինչև մեխակը կսկսի գործել:

Ամբողջական մեխակ

Նույն խառնուրդով ողողեք բերանը: 2-3 հատիկ մեխակը դրեք բերանում, ցավացող ատամին մոտ: Սպասեք, որ մեխակը փափկի, ծամեք դրանք՝ մինչև եթերային յուղերը դուրս գան, և մեխակը սկսի ազդել:

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar