- 26.04.2015
- 574 Просмотра
- 0 Комментариев
Մարդու դիրքը քնած ժամանակ շատ բան կարող է ասել նրա մասին: Մարդու մարմնի լեզվի մասնագետ Ռոբերտ Ֆիպսն ուսումնասիրել է ամենատարածված չորս դիրքերը:
Անկողնում քնած մարդու դիրքով կարելի է հասկանալ, թե որքան լարված օր է եղել. կա՞ն անհանգստացնող հանգամանքներ, և որքանո՞վ է մարդն այդ հանգամանքները վերահսկում:
Էմբրիոնի (սաղմի) դիրք ընդունելով՝ մարդը ձգտում է հարմարավետ զգալ ծանր օրվանից հետո: Այս դիրքով քնող մարդիկ հաճախ շատ ազնիվ են, ձգտում են տանը կարգ ու կանոն պահպանել, սակայն նրանք շատ են խորանում խնդիրների մեջ և անհանգստանում են դրանց կապակցությամբ: Այն մարդիկ, ովքեր քնում են այս դիրքով, իսկապաս լիակատար հանգստանում են քնի ժամանակ:
Փայտի դիրքով քնում է տասը մարդուց երեքը: Այս դեպքում մարդը պառկում է կողքի վրա, ոտքերը ուղիղ ձգում է, իսկ ձեռքը ազդրի վրա է դնում:
Այս դիրքը խոսում է մարդու հայացքների կարծրության, անճկունության և համառության մասին: Այս դիրքի սիրահարները սիրում են ցույց տալ իրենց իշխանությունը և ղեկավարել:
Ծարավածների դիրքով քնող մարդիկ պառկում են կողքի վրա, ձեռքերը առջևում են գտնվում, կարծես թե ընկնում են ինչ-որ մեկի հետևից կամ էլ իրենք են փախչում: Նրանք կյանքից ավելի շատ բան են պահանջում, քան թե ունեն և պատրաստ են գնալ՝ ուր որ անհրաժեշտ է: Այսպիսի մարդիկ կարող են ինքնաքննադատ լինել` սպասելով զգալի արդյունքների, սակայն կարող են նաև արագ հանձնվել, եթե խոչընդոտների հանդիպեն:
Ազատ անկման դիրքով քնող մարդիկ պառկում են փորի վրա, գլուխը թեքում են կողքի, ձեռքերն էլ տարածում են կամ էլ գրկում են բարձը: Մասնագետների կարծիքով՝ սա շատ անհարմար դիրք է մեծ մարդու համար, քանի որ ողնաշարը սխալ դիրքում է գտնվում: Այս դիրքով քնող մարդիկ հաճախ կարծում են, որ կյանքն անցնում է իրենց կողքով և չեն հասցնում ղեկավարել այն:
Նյութի աղբյուրը՝ Aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.