1995թ. ճապոնական Օկինավա կղզում ամերիկյան զինվորների կողմից իրագործված բռնաբարությունը ժամանակին մեծ հնչեղություն է ստացել: Օկինավա կղզում գտվող ամերիկյան ռազմաբազայի երեք ծառայողներ գողանում են 12-ամյա մի աղջնակի և բռնաբարում: Դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց: Համաձայն ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև կնքված ռազմական ուժերի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի՝ ամերիկյան ռազմաբազան ունի որոշակի էքստերետորիալություն, այսինքն՝ ռազմաբազայի ծառայողների որոշ դեպքերում ազատվում են տեղական օրենքի իրավասությունից, սակայն միայն այն դեպքում, երբ հանցագործությունը տեղի է ունենում բազայի տարածքում: Այս դեպքում, սակայն, հանցագործությունն իրագործվել էր Միացյալ Նահանգների բազայի տարածքից դուրս: Համաձայն նույն պայմանագրի՝ ԱՄՆ ռազմական ուժերի այն կասկածյալները, որոնք ընդդատյա են ճապոնական դատարանին և գտվում են ամերիկյան վերահսկողության ներքո, պետք է մնան ամերիկյան կողմում, մինչև մեղադրանքի հրապարակումը: Կասկածյալները պարբերաբար ուղեկցվում էին ոստիկանություն հարցաքննության համար: Սակայն, հաշվի առնելով ահագնացող հակաամերկյան տրամադրություններն ու ցույցերը, ամերիկյան կողմը համաձայնեց հանձնել մեղադրյալներին մինչև վերջնական մեղադրանքի հրապարակումը, այն դեպքում, եթե նախատեսվող մեղադրանքի ծանրությունը ենթադրում էր նախնական կալանք: Կասկածյալները մեղավոր ճանաչվեցին: Դատախազը երեք մեղադրյալների համար էլ պահանջում էր սահմանված առավելագույն պատիժը 10 տարի: Մինչդեռ նրանցից երկուսին դատարանը դատապարտեց 7 տարի ազատազրկման, մեկին՝ 6.5 տարի. նրանք պատիժը կրեցին ճապոնական բանտերում: Բանտից դուրս գալուց հետո նրանց խայտառակ կերպով հեռացնում են զինվորական ծառայությունից: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ երկու երկրների նախագահների մակարդակով հարցը քննարկվեց, արդյունքում որոշվեց կրճատել Օկինավա կղզում ամերիկյան բազայի կողմից զբաղեցրած տարածքը:
(http://en.wikipedia.org/wiki/1995_Okinawa_rape_incident)
Ռազմական բազայի ծառայողների մասնակցությամբ օտարերկրյա պետության տարածքում իրագործված մեկ այլ հանցագործության օրինակ է 2011թ. Աֆղանստանի Հելմանդ նահանգում տեղի ունեցած պատահարը: ՆԱՏՕ-ի ուժերում ընդգրկված Բրիտանական բանակի երեք ծովայիններ, օպերացիաներից մեկի ժամանակ վիրավորում են քաղաքացիական անձ: Ինչից հետո, օգնություն ցուցաբերելու փոխարեն դաժանաբար սպանում են նրան: Այս ամենը նկարահանում են տեսախցիկով: Եվ 2012թ. այն բանից հետո, երբ 2012թ. բրիտանական ոստիկանությունը հայտնաբերում է տեսահոլովակը նրանցից մեկի համակարգչում, նրանց հանձնում է ռազմական դատարանին, որտեղ և նրանց դատում են՝ դատապարտելով ազատազրկման, իսկ ազատազրկումից հետո էլ խայտառակ կերպով հեռացնում են պաշտոնից:
(http://en.wikipedia.org/wiki/2011_Helmand_Province_incident)
1999 թվականի ապրիլի 14-ին ռուսական 20-12 զորամասի երկու զինվոր՝ Դենիս Պոպովն ու Ալեքսանդր Կամենևը, կամավոր լքել են իրենց զորամասը, ինչից հետո զինվորական ատրճանակներով կրակոցներ արձակել Գյումրիի Շահումյան փողոցում՝ Լաչինի շուկայում։ Նրանք կրակ են բացել շուկայում գտնվողների և փողոցով անցնող քաղաքացների ուղղությամբ։ Արդյունքում մեկ անձ մահացել էր, իսկ 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Այս պարագայում էլ ռուս զինվորականները սպանությունն իրականացրել էին ռուսական բազայի տարածքից դուրս, բայց նախաքննությունն անցկացվել էր Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։ Սակայն նրանք պատիժը կրեցին Ռուսաստանում:
(http://www.aravot.am/2015/01/14/531916/)
Մեկ այլ նմանատիպ պատահար է Հարավային Կորեայի Յանգջու մայրուղու վրա տեղի ունեցածը, երբ ամերիկյան երկու զինվորականներ մեքենայով պատահաբար վրաերթի են ենթարկելերկում դպրոցական աղջնակների: Հաշվի առնելով, որ, համաձայն ԱՄՆ և Հարավային Կորեայի միջև ստորագրված Ռազմական ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի, ամերիկացի զինվորականներն ընդդատյա են ամերիկյան ռազմականդատարաններին, եթե հանցաքը կատարվում է ծառայության պահին: Քանի որ վրաերթը տեղի էր ունեցել ծառայության պահին ծառայողական մեքենայով, նրանց դատում են ամերիկյան դատարանում: Սակայն նույն այդ համաձայնագրի դրույթների համաձայն՝ հանցանք կատարած ամերիկյան զինվորները կարող են հանձնվել կորեական կողմին ամերիկյան իշխանությունների հայեցողությամբ: Ուստի կորեական կողմը պահանջում էր հանձնել նրանց կորեական քաղաքացիական դատարանին: ԱՄՆ-ն մերժեց՝ միևնույն ժամանակ հրավիրելով կորեական ԶԼՄ-ներին լուսաբանելու դատավարության ողջ ընթացքը: Արդյունքում, ամերիկյան կառավարությունը որոշեց արգելել զրահամեքենաների դուրսբերումը փողոցներ, ինչպես նաև վերանորոգեց ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։
(http://en.wikipedia.org/wiki/Yangju_highway_incident#Legal_proceedings)
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.