- 28.01.2015
- 2179 Просмотров
- 0 Комментариев
Այսօր՝ հունվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 03:20-ի սահմաններում Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել Չարենցավանի 4-ր թաղամասի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կամո Սեյրանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Կ. Սեյրանյանը իր վարած Range Rover մակնիշի 09 CC 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճաոով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվելով՝ բախվել հողաթմբին, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Սեյրանյանը ճանաչված դուդուկահար է:
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից SHAMSHYAN.com-ին հայտնել են, որ Կ. Սեյրանյանը առաջին բուժօգնություն ստանալուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից և նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ոստիկանության Աբովյանի բաժնից հայտել են, որ Կ. Սեյրանյանը իրոք վթարի է ենթարկվել և իր Range Rover ավտոմեքենան ոստիկանություն չի տեղափոխվել, քանի որ դուդուկահարը մեքենան տեղափոխել է արհեստավորի մոտ, որից հետո միայն՝ հիվանդանոց է մեկնել: Փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում Աբովյանի քննչական բաժնում:
Ավելին այստե՛ղ http://shamshyan.com/hy/article/2015/01/27/41219/
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.