- 12.02.2015
- 358 Просмотров
- 0 Комментариев
Մինչև չափահաս դառնալը վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել աթերոսկլերոզի արդեն հասուն տարիքում:
Այսպիսի եզրակացության են եկել Տուրկու համալսարանի գիտանականները ուսումնասիրելով 3-18 տարեկան 2158 երեխաների և չափահասների: Նույն հետազոտությունը գիտնականները իրականացրել են 25 տարի անց, հասկանալու համար ինչ փոփոխություններ են եղել:
Այդպիսով, գիտնականները պարզել են, որ փոքր ու դեռահաս տարիքում վիտամին D-ի պակասը արդեն հասուն տարիքում 25-ից հետո առաջացնում է սուբկլինիկական աթերոսկլերոզ: Սա քրոնիկ հիվանդություն է, որը հետագայում կարող է դառնալ սրտանոթային հիվանդությունների պատճառ:
Գիտնականները նկատել են, որ նրանք, ովքեր ունեցել են վիտամին D-ի պակաս քներակի պատերը ավելի հաստ են եղել, ինչը հանդիսանում է աթերոսկլերոզի մարկեր: Գիտնականները նշում են, որ արդյունքները կապված չեն եղել այլ հիվանդությունների կամ շեղումների հետ:
Նյութի աղբյուրը՝ www.aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.