Главное меню
6 հիգիենիկ պարագա, որոնք երբեք չի կարելի է օգտագործել համատեղ

Իհարկե, մեզ բոլորիս սովորեցրել են օգնել միմյանց տարբեր իրավիճակներում, չթողնել ընկերոջը, հարևանին ու մտերիմին դժվարության մեջ և միշտ ձեռք մեկնել: Սակայն կան իրավիճակներ, դեպքեր ու տվյալ դեպքում պարագաներ, որոնցով կիսվել երբեք չի կարելի:  Հիգիենիկ պարագաների այս վեցնյակը կազմվել է բազմաթիվ ուսումնասիրությունների հիման վրա: Հետազոտողները հաշվի են առել դրանց կիրառության ձևերը, տեղերը ու հնարավոր հիվանդությունների առաջացման վտանգները: Ահա այդ «անձեռնմխելի» վեցնյակը:

Ոչ հեղուկ օճառը

Առաջին հայացքից ոչ հեղուկ օճառի գործածումը ընկերոջ հետ բոլորովին «անմեղ գործ է», սակայն իրականությունը այդպիսին չէ: Հետազոտությունները ցույց են տվել, որ օճառի գործածումը բավականին «ինտիմ» գործընթաց է: Առաջին հերթին այն պատճառով, որ որքան էլ օճառը լինի ախտահանիչ, այնուամենայնիվ նրա վրա պահպանվում են միկրոբներ ու բակտերիաներ, որոնք կարող են փոխանցվել մյուս օգտագործողին կամ հակառակը: 2008-ին կատարված մի հետազոտություն պարզել է, որ օճառի համատեղ օգտագործման դեպքում  ստաֆիլակոկային ինֆեկցիայի փոխանցումը ապահովված է, իսկ այս ինֆեկցիան դիմակայում է հակաբիոտիկներին: 

 Այնպես, որ կամ միայնակ օգտագործեք օճառը կամ այն փոխարինեք հեղուկ օճառով:

Դեզոդորանտներ

Ինչպես գիտեք դրանք օգտագործվում են բակտերիաների առաջացրած տհաճ հոտը չեզոքացնելու համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ այնուամենայնիվ դեզոդորանտի գլխիկին մնում են բազմաթիվ բակտերիաներ: Բացի այդ դրա վրա կան նաև օգտագործողի «մահացած» մաշկի կտորներ և մազեր: Այս պարագայում  նույնիսկ հետազոտություն հարկավոր չէ, որպեսզի հասկանալի լինի, որ համատեղ գործածումը ուղղակի հակահիգիենիկ է:

Ածելիներ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ածելիի միջոցով հեպատիտ Բ-ի և Ց-ի փոխանցման հավանականությունը գրեթե 100 տոկոս է: Սրան գումարվում է նաև ՄԻԱՎ-ի փոխանցման մեծ հավանականություն: Բացի այդ համատեղ օգտագործման արդյունքում կարող են փոխանցվել սնկային ինֆեկցիաներ:

Սրբիչներ

Մի քանի անգամ մտածեք ընկերոջ հետ նույն սրբիչով սրբվելուց առաջ: Այդ պարագայում կարող են փոխանցվել բազմաթիվ ինֆեկցիաներ՝ մասնավորապես կոնյուկտիվիտ:

Ատամի խոզանակ

Նույնիսկ ձեր ամուսնու կամ կնոջ ատամի խոզանակը ցանկալի չէ օգտագործել: Այո, թվում է թե ինչ պետք է լինի, դուք ամեն օր համբուրում եք ձեր սիրելիին, սակայն ատամի խոզանակի համատեղ գործածումը կարող է արյան միջոցով մի շարք ինֆեկցիաներ փոխանցել:

Եղունգ կտրիչներ

Ընդամենը երկու բառ՝ եղունգերի սունկ: Ահա, թե ինչպես կարելի է վարակվել սիրելի ընկերոջից: Իսկ եթե մյուս օգտագործողը պատահաբար կտրել է թեկուզ աննշան մաշկի մի հատված, ապա սրան գումարվում են նաև արյան միջոցով փոխանցվող հիվանդությունները:

Նյութի աղբյուր` www.aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar