Главное меню
ՈՒՐԲԱԹ 13

Այսօր ուրբաթ 13 է` աշխարհի շատ մարդկանց համար սարսափի օր: Հնուց եկած մտավախություն եւ սնահավատություն է` եթե ամսվա 13-րդ օրն ուրբաթ է, ուրեմն անհաջողությունները երաշխավորված են:

Մինչ օրս հստակ բացատրություն չկա, թե երբ եւ ինչպես է ծագել վախը շաբաթվա այդ օրվա եւ ամսաթվի համընկման նկատմամբ: Նշվում է, որ հնուց ի վեր` ուրբաթն ու 13 թիվն առանձին վերցրած արդեն իսկ անհաջող էին համարվում, իսկ դրանց համընկնումը` իսկական սարսափ է շատերի համար:

Ուրբաթ 13-ի հետ կապված պատմական բացատրությունը կապվում է Ֆրանսիայում 1307 թվականի հոկտեմբերի 13-ին տամպլիերների ջարդի հետ: «Ուրբաթ 13» տերմինն ու դրա հետ կապված վախերն ավելի են խորանում 1980 թվականին թողարկված` «Ուրբաթ 13» ֆիլմաշարի պատճառով:

Որոշ մարդկանց մոտ ուրբաթ 13-ի հանդեպ սնահավատությունը վերածվել է ֆոբիայի, որը կոչվում է պարասկավեդեկատրիաֆոբիա: Այդ օրը աշխարհում նվազում է «շարժը»: «Ուրբաթ 13»-ով տառապող մարդիկ պարզապես դուրս չեն գալիս տանից, խուսափում են ինչ-որ աշխատանք, գործարք կամ գնումներ կատարելուց: Որոշ հիվանդանոցներում, հիմնարկներում եւ շենքերում չկան 13 համարի սենյակներ կամ 13-րդ հարկ:

Արժե՞ վախենալ 13-ի եւ ուրբաթի համընկնումից, ամեն մարդ պետք է ինքը որոշի: Կարեւոր է, որպեսզի օրվա հանդեպ նախօրոք վատ կանխազգացումներ չներշնչեք ինքներդ ձեզ, այլապես ուրբաթ 13-ի ամեալուսավոր օրն անգամ ձեզ համար չարիք կդառնա:

Նյութի աղբյուրը`  http://style.news.am/arm/news/20054/urbat-13-vakhenal-te-och.html#sthash.KRxT4h5X.dpuf

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar