Главное меню
Մոլախաղի հիվանդագին հակումը

Մոլախաղի տարածվածությունը արդյունաբերական բարձր աստիճանի զարգացում ունեցող երկրներում կազմում է ազգաբնակչության 2-3%-ը, ընդ որում ավելի հաճախ հանդես է գալիս արական սեռի ներկայացուցիչների մոտ։ Նկատվել է հաճախականության սովորականից ավելի դրսևորում արական սեռի` խաղամոլությամբ տառապողների հայրերի և իգական սեռի` մայրերի մոտ։ Երկու սեռերի խաղամոլների ծնողների մոտ հաճախ է նկատվում նաև ալկոհոլամոլություն։
 
Հատկանշական գծերն են.
 
1.    մշտական լավատեսությունը սպասվող շահույթի վերաբերյալ,

2.    նախկին պարտություններից դասեր քաղելու անկարողությունը,

3.    պարտության դեպքում խաղալը դադարեցնելը ժամանակի ընթացքում ավելի դժվարանում է, քան հաղթանակի դեպքում,

4.    կոմպուլսիվ խաղամոլը շարունակում է խաղալ անկախ պարտության չափից և ժամանակից։

Այսպիսով, "մոլախաղի հիվանդագին հակում» խանգարման ախտորոշման համար հարկավոր է առաջնորդվել հետևյալ ընդհանուր նկարագրությամբ.
 
Խանգարումը բնորոշվում է.
 
1.    մոլախաղով տարվելու հաճախ, կրկնվող էպիզոդով, որը առաջնակի է և գերակշռող անհատի կյանքում,

2.    բերում է սոցիալական, մասնագիտական, նյութական, ընտանեկան արժեքների իջեցման,

3.    անհատը նշված ոլորտներում չի կատարում իր պարտականությունները։
 
Հիվանդը կարող է զրկվել աշխատանքից, մեծ պարտքեր անել, օրինազանց լինել, միայն թե դրամ ճարի, կամ խուսափել պարտքերը վերադարձնելուց։ Հիվանդն ինքը նկարագրում է անհաղթահարելի, ուժեղ հակում` մասնակցելու այդ խաղերին, որը մեծ դժվարությամբ է հաղթահարվում, և այդ ցանկությունը, պատկերացումը խաղի, նրան ուղեկցող իրավիճակի մասին մտքերը համակում են հիվանդին ամբողջությամբ։
Այդ համակող պատկերացումներն ու հակումը սովորաբար սաստկանում են այն ժամանակ, երբ կյանքում տեղ է գտնում սթրեսը։ Այս խանգարումը կոչվում է նաև մոլախաղին կոմպուլսիվ մասնակցություն, բայց այդ անվանումը վիճելի է, քանի որ վարքը կոմպուլսիվ չէ ո՛չ իր էությամբ, ո՛չ էլ օբսեսիվ-կոմպուլսիվ նևրոզի հետ իր ընդհանրությամբ։

Ախտորոշման համար, համաձայն Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման 10-րդ տարբերակի, առաջադրվում են հետևյալ ցուցումները. Հիմնական նշանը համարվում է մոլախաղով տարվելու մշտական, կրկնվող սովորույթը, որը շարունակվում է և հաճախ խորանում, անկախ սոցիալական հետևանքից, ինչպիսիք են աղքատանալը, ընտանեկան փոխհարաբերությունների խաթարումը, անձնական կյանքի փլուզումը։ Ներառում է նաև մոլախաղերին կոմպուլսիվ մասնակցությունը։
 
Տարբերակիչ ախտորոշումը
 
Մոլախաղի հիվանդագին հակումը անհրաժեշտ է տարբերակել.

1.    մոլախաղի և գրազ բռնելու հակումից։

2.    Հաճույքի կամ փողի համար մոլախաղով հաճախակի զբաղվելուց. նման մարդիկ սովորաբար զսպում են իրենց հակումը, եթե մեծ կորուստ են ունենում կամ այդ խաղերի պատճառով տհաճ հետևանքների առաջ են կանգնում։

3.    Մանիայով հիվանդների խաղամոլությամբ հաճախակի տարվելուց: Մանիայի դրսևորման դեպքում խաղի ընթացքում առաջացած մոլուցքային վարքը օժտված է առավել ընդգծված աֆեկտիվ բաղադրիչներով և դուրս է գալիս խաղային իրավիճակներից։

4.    Սոցիոպաթիկ վարք ունեցող անձանց խաղամոլությամբ զբաղվելուց։ Այս մարդիկ ցուցաբերում են սոցիալական վարքի ավելի լայն և կայուն խանգարումներ, որոնք արտահայտվում են ագրեսիվ արարքով` դրանով իսկ ցուցադրելով իրենց անտարբերությունը շրջապատի բարեկեցության և զգացմունքների նկատմամբ։
 
Բուժումը
 
Արևմտաեվրոպական երկրներում բուժման համար երբեմն նպատակահարմար են գտնում երկարատև հոսպիտալացումը (մինչև 3 ամիս ժամկետով), որպեսզի խզվեն կապերը շրջապատի հետ։ Միայն այդ դեպքում կարելի է սկսել հոգեվերլուծական կամ այլ տիպի հոգեթերապիան, որը վերջին հաշվարկներով կարող է ապահովել գրեթե 50% հաջողություն։ Արդյունավետ են համարվում ինքնաօգնության խմբերը, որոնց հիմնական թերապևտիկ միջոցը հուզական աջակցությունն է, սեփական վարքի վերահսկման օրինակները։ Որպես հոգեթերապևտիկ միջամտության անհրաժեշտ պայման դիտվում է հիվադի կողմից դժվարության հստակ գիտակցումը և բուժման մոտիվացիան։
Խաղամոլությանն ուղեկցող աֆեկտիվ խանգարումները գնահատվում են երկու տեսանկյունից. արդյոք հետևա՞նք են, թե՞ սկզբնապատճառ։ Ելնելով դրանից` կարող է առաջարկվել նաև դեղորայքային բուժում։


Ամսագիր ''Ֆարմացեվտ պրակտիկ''

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar