- 06.03.2015
- 459 Просмотров
- 0 Комментариев
Թեյը հայտնի է շատ տարբեր մշակույթներում և երկրներում, ինչը պատահական չէ, քանի որ այն չափազանց օգտակար է: Որո՞նք են թեյի հիմնական առավելությունները առողջության և գեղեցկության համար:
Եթե դուք ցանկանում եք առավել արդյունավետ օգտագործել թեյի դրական հատկությունները, ապա փորձագետները խորհուրդ են տալիս օրական խմել 3 բաժակ թարմ պատրաստված թեյ (սև, կանաչ կամ այլ):
1. Մաշկի բաց գույն
C վիտամինով հարուստ կանաչ կամ անանուխով թեյը բարելավում է արյան շրջանառությունը, օգնում մաշկին դառնալ ավելիպայծառ, ճկուն և հաղորդում է վերջինիս բնական փայլ:
2. Երիտասարդացնող ազդեցություն
Թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կոմպեսացնում են ազատ ռադիկալների՝ մաշկին պատճառած վնասը: Այսինքն,ինչպիսին էլ լինի այն սթրեսը, որը կրում է ձեր մաշկը (ծխախոտի ծուխ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ), թեյը կօգնի ձեր մաշկին վերականգնվել, իսկ ձեզ՝ երևալ ձեր տարիքից ավելի փոքր: Իսկ այն քսուքները, որոնք թեյ են պարունակում (Օր՝ Fresh Black Tea Age-Delay Cream) թույլ են տալիս ձեր մաշկին լինել էլ ավելի ճկուն և առաձգական:
3. Պայքար պզուկների դեմ
Թեյն ունի հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ, այդ պատճառով էլ թույլ է տալիս պայքարել պզուկների ևմաշկի բորբոքումների դեմ: Իհարկե, բոլոր խնդիրներն այն չի լուծի, բայց կնվազեցնի պզուկների քանակությունը:
4. Պայքար անքնության դեմ
Անքնությամբ տառապողներին մասնագետները խորհուրդ են տալիս մինչև քնելը (մոտ կես ժամ առաջ) «քնի հորմոն» մելատոնինով, երիցուկի կամ նարդոսի թեյ խմել, որոնք հայտնի են իրենց հանգստացնող ազդեցությամբ: Նման թեյը շատ օգտակար է սթրեսով լի մեր ժամանակներում, երբ հաճախ նյարդային լարվածությունից քնելն անհնար է դառնում:
5. Օգնություն մարսողությանը
Կոճապղպեղով կամ անանուխով թեյը օգնում է կարգավորել մարսողության գործընթացը և կանխել դրա հետ կապված շատ խնդիրներ:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.