- 07.03.2015
- 1074 Просмотра
- 0 Комментариев
Վերջերս ավելի ու ավելի շատ է խոսվում հիալուրոնիկ թթվի մասին: Փորձենք հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում այն, և որոնք են դրա առավելությունները:
Հիալուրոնիկ թթուն համարվում է լավագույն խոնավեցնող բաղադրիչը, որը մտնում է մաշկի խնամքի գրեթե բոլոր ժամանակակից միջոցների բաղադրության մեջ: Օրգանիզմը արտադրում է անհրաժեշտ քանակությամբ հիալուրոնիկ թթու: Հենց այս բաղադրիչի շնորհիվ է, որ մաշկը պահպանում է իր առաձգականությունը և խոնավության ճիշտ բալանսը: Ժամանակի ընթացքում օրգանիզմում պակասում է հիալուրոնիկ թթվի քանակությունը: Մաշկի առաձգականությունը և փափկությունը վերականգնելու համար շատ կարևոր է պարբերաբար օգտագործել հիալուրոնիկ թթու: Մշտական օգտագործման դեպքում կարող եք խուսափել վաղաժամ կնճիռներից և անհարթություններից:
Հիալուրոնիկ թթուն իդեալական տարբերակ է կորյակները վերացնելու համար: Թափանցելով մաշկի խորը շերտերը՝ հիալուրոնիկ թթուն վերականգնում է մաշկի բնական պաշտպանական հատկությունները:
Խոնավեցնող քսուք ընտրելիս ուշադրություն դարձրեք բաղադրությանը, հիալուրոնիկ թթվի քանակին և պարբերաբար օգտագործեք այդ քսուքն առավելագույն արդյունքի հասնելու համար:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.