- 10.03.2015
- 404 Просмотра
- 0 Комментариев
Հավանաբար մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հաճույքի համար փորձել է իր եղբոր կամ սիրելիի վերնաշապիկը: ՈՒ չնայած առկա նախապաշարմունքներին և հեգնանքին, նորաձևության աշխարհը միայն դրական արձագանք ունի այն հարցի նկատմամբ, թե արդյոք կանայք կարող են կրել տղամարդկանց վերնաշապիկներ: Normcore-ը հենց այն ոճն է, որին ամբողջությամբ համապատասխանում է այս յուրահատուկ հանդերձանքը: Ջինսի կամ շորտերի հետ կրելու դեպքում, ինչպես նաև ունենալով համապատասխան սանրվածք, տղամարդու վերնաշապիկը ձեր կերպարին կհաղորդի անկրկնելի եվրոպական ոճ:
Ի դեպ, վերնաշապիկ-զգեստը զգեստապահարանի ունիվերսալ տարր է, որը նպատակահարմար է կրել և´ գրասենյակում, և´ ընկերական շրջապատում, և´ նույնիսկ լողափին: Այս մոդելը հենց սկզբից էլ այդպես է եղել մտածված Կոկո Շանելի կողմից 1916թ.-ին, ով առաջարկել է այն իր աշխատակիցներին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Արդյունքում, արդեն խաղաղ ժամանակ խորհուրդ էին տրվում ուղիղ զգեստներ ցածր իրանով, որոնց հիմքում ընկած էր հենց վերնաշապիկ-զգեստը:
Արդեն կես դար չանցած Սեն Լորանի հավաքածուում առաջացավ A-ուրվագծով զգեստը և Մոնդրիանի աբստրակտ նախշերով մոդելը:
Նյութի աղբյուրը ` Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.