- 11.03.2015
- 414 Просмотров
- 0 Комментариев
Բոլորս էլ մանուկ հասակում հանել ենք մեր գլխարկը հենց ծնողները մի փոքր թուլացրել են իրենց ուշադրությունը: Այժմ մենք հասուն մարդիկ ենք և չենք վախենում մայրիկի հանդիմանանքից: Ժամանակ առ ժամանակ միայն տատիկն է հիշեցնում ցուրտ եղանակին գլխարկ հագնելու մասին, երբ փորձում ենք տանից դուրս գալ բաց գլխով և ականջներով: Կարելի է մտածել, որ տարիքի հետ մեկտեղ մենք ավելի պաշտպանված ենք դառնում և հիվանդությունը մեզ չի սպառնում:
Սակայն պարզվում է, որ գլխարկը բոլոր տարիքներում էլ օգտակար է, քանի որ ամենաանպաշտպան օրգանը ականջն է: Օրգանիզմի դիմադրողականությունը անմիջապես ընկնում է, երբ սառում է գլուխը, և մեծանում է հարբուխով հիվանդանալու ռիսկը: Խրոնիկ հիվանդություններն ևս կտրուկ հիշեցնում են իրենց մասին:
Ցրտի արդյունքում դուք կարող եք ձեռք բերել ֆուրունկուլ կոչվող հիվանդությունը: Այլ բացասական հետևանքներն են օրգանիզմի ողջ արյան շրջանառության խաթարումը, դեմքի ներվերի բորբոքումները, վզի հատվածում ուժեղ ցավերը:
Դրական լուրն այն է, որ ցրտից մինինգիտ չի զարգանում: Սակայն դրա փոխարեն ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը, որը իր հերթին կարող է հանգեցնել մինինգիտի առաջացմանը: Այս երևույթը կոչվում է ուղեղի թաղանթի բորբոքում, որը հանգեցնում է բոլոր հնարավոր բացասական հետևանքներին, ընդհուպ մինչև լսողության կորստին:
Գլխարկներն օգտակար են ոչ միայն առողջության տեսանկյունից: Դրանք գեղեցիկ են և լրացնում են ձեր հանդերձանքը: Իսկ եթե դուք մտահոգություն ունեք, որ կփչացնեք ձեր սանրվածքը, ապա նշեմ, որ գլուխն անպաշտպան թողնելը կարող է հանգեցնել մազաթափության: Ցրտից ուղեղի երակները նեղանում են, մաշկը չորանում է և մազերը թափվում են: Այնպես որ կրե´ք գլխարկներ և եղե´ք առողջ:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.