Главное меню
Սուշի դիետա

Սուշիի սիրահարների համար դիետոլոգներն առաջարկում են համեղ և օգտակար դիետա, որը ոչ միայն համեղ է, այլ նաև օգտակար:

Սուշիի նույնիսկ քիչ քանակությունը շատ սննդարար է, միևնույն ժամանակ այն ունի քիչ կալորիականություն: Պարտադիր չէ ամեն օր հաճախել սուշի բար, կարելի է հեշտությամբ պատրաստել ռոլեր ինքնուրույն:

Ռոլեր պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է.

Բրինձ` հարուստ է ածխաջրերով, վիտամիններով և հանքանյութերով: Հայտնի է իր մաքրող հատկությամբ. հեռացնում է օրգանիզմից թունավոր նյութերը և ավելորդ աղը:

Վարունգ` 90% բաղկացած է ջրից, հարուստ է C, B1, B2, B5, B6, E վիտամիններով:

Ձուկ և ծովամթերք` թերևս ամենաանհրաժեշտ սննդամթերքը օրգանիզմի առողջ ֆունկցիոնալության համար: Հարուստ է Օմեգա 3-ով, որը նպաստում է սրտանոթային համակարգի ճիշտ աշխատանքին: Ծովամթերքն ավելի թեթև և հեշտ մարսվող է:

Ջրիմուռ` հարուստ է ցինկով, յոդով, կալցիումով, A, B, D վիտամիններով:

Սուշի դիետան պետք է տևի ընդամենը մի քանի օր, քանի որ կտրուկ անցումը ծովամթերքների կարող է առաջացնել մարսողության խնդիրներ: Կարճատև դադարից հետո կարելի է կրկին վերսկսել դիետան:

Ռոլերի օրվա չափաբաժինը աստիճանաբար պետք է նվազի. այսինքն՝ եթե առավոտյան Դուք ուտում եք 8 ռոլ, ընթրիքին պետք է պատրաստեք ընդամենը 4: Ռոլ պատրաստելիս օգտագործեք երկու բաղարիչից ոչ ավել. այդպիսով ռոլերը կլինեն պակաս կալորիական: Օրինակ, եթե պատրաստում եք բանջարեղենով ռոլ, մի՛ օգտագործեք ծովամթերք: Սուշի դետայի ժամանակ կարելի է խմել կանաչ թեյ կամ ջուր:

Մենյու (որպես օրինակ)

Նախաճաշ՝ կանաչ թեյ, միրգ, 8 ռոլ կամ բրինձ ջրիմուռով:

Ճաշ՝ կանաչ թեյ կամ ջուր, 6 ռոլ::

Ընթրիք՝ կանաչ թեյ կամ ջուր, 4 ռոլ:

 

 

Նյութը ՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar