Главное меню
Պլանշետները բթացնում են երեխաների մոտ զգացմունքներն ու ընկալունակությունը

 

 

Ժամանակակից տեխնոլոգիաները՝ մասնավորապես պլանշետներն ու բազմատեսակ գաջեթները թեև որոշակիորեն զարգացնում են երեխաների մտավոր կարողություններն ու պարունակում են հիշողության, ուղեղի աշխատանքի բարելավման համար մարզում-խաղեր, սակայն միաժամանակ բթացնում են շրջակա միջավայրը ու մարդկանց զգացմունքները ընկալելու կարողությունը:

Սա ապացուցել են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Նրանք փորձ են անցկացրել 10-12 տարեկան երեխաների շրջանում, որոնք օրը 3 ժամից ավելի անցկացնում են պլաշետների ու գաջեթենրի <<մեջ>>: Հետագայում հատուկ սարքերի միջոցով փորձարկել են նրանց ընկալունակությունը արտաքին աշխարհի նկատմամբ ու հայտնաբերել, որ այն երեխաները, որոնք չեն օգտվում պլանշետներից ավելի ընկալունակ են, ընդունակ են ցավակցել դիմացինին, իսկ այն երեխաները, որոնք շատ են օգտագործում պլանշետներ, ավելի սառնարյուն են, էմոցիոնալ ֆոնը ավելի հանգիստ է նույնիսկ, եթե դիմացինի հետ որևէ բացասական իրադարձություն է տեղի ունենում: Ըստ այդմ, գիտնականները, եզրակացրել են, որ տեխնոլոգիաները զարգացնում են երեխայի ուղեղի այն հատվածը, որ պատասխանատու է գիտակցության համար, միաժամանակ թուլացնում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են զգացմունքների համար:

 

Նյութի աղբյուրը՝ aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar