Главное меню
Խորհուրդներ,որ կօգնեն Ձեզ հրաժարվել ծխելու սովորությունից. ծանոթանանք քայլերի հաջորդականությանը

Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել ծխելը թողնելու համար

Առաջին քայլը ծխելը թողնելու հստակ օրվա որոշումն է, որը պետք է լինի մոտակա երկու շաբաթվա օրերից մեկը: Կարող եք նաև որևէ հատուկ օր ընտրել՝ ծննդյան օր, տոն, սա կարող  է օգնել:

Ոմանք անցնում են ծխախոտի այլ՝ նիկոտինի ցածր պարունակությամբ տեսակների, սակայն նիկոտինի քանակի նվազումը ստիպում է ծխողին ավելի հաճախ ու խորը ներքաշել օդը: Այդ պատճառով էլ նիկոտինի ու խեժի ցածր պարունակությամբ ծխախոտին անցնելն առավելություններ չունի և խորհուրդ չի տրվում:

Ծխելը թողնելու նախնական պատրաստություններ

Դա մեծ քայլ է, ոը ներառում է տեղեկատվության փոխանցման և հավաքման հետ կապված փոքր քայլեր:

·         Տեղեկացրեք ընտանիքին, ընկերներին ու կոլեգաներին, որ պատրաստվում եք թողնել ծխելը,

·         խուսափեք տանը, մեքենայի մեջ և այլ վայրերում (որտեղ շատ ժամանակ եք անցկացնում) ծխելուց,

 

·         պատրաստ եղեք, որ կառաջանան նիկոտինային աբստինենցիայի ախտանիշներ, պատրաստ եղեք դիմադրելու նորից ծխելու ցանկությանը,

·         մի վախեցեք ժամանակավոր անհաջողություններից. եթե առաջ փորձել եք թողնել ծխելը, դա զգալի կօգնի այս նոր փորձի ժամանակ. դուք  արդեն գիտեք՝ ինչի հետ եք գործ ունենալու և կարող եք գիտակցաբար պատրաստվել,

·         հիշե՛ք որ նիկոտինային աբստինենցիայի ախտանիշներն աստիճանաբար կնվազեն և կվերանանմի քանի շաբաթվա ընթացքում,

·         պատրաստ եղեք դիմակայելու իրավիճակներին, երբ ծխելու անդիմադրելի ցանկություն կառաջանա. տանը կամ աշխատանքի վայրում լարված իրավիճակների դեպքում, ալկոհոլային խմիչքներ ընդունելիս…

·         խոսեք բժշկի հետ՝ ծխելը թողնելու հնարավոր ձևերի մասին:

 

Կենսակերպի փոփոխությունը և նիկոտինային աբստինենցիայի ախտանիշների արտահայտվածությունը նվազեցնող դեղերի ընդունումը ծխելը թողնելու երկու հիմնական մեթոդներն են:

Ծխելը կարելի է թողել ինքնուրույն, կարելի է համախոհներ կամ մասնագետներ գտնել:

Հաջորդ քայլը 

Պարզեք, թե ո՞ր իրավիճակներն ու իրադարձություններն են ստիպում Ձեզ ծխել և մշակեք այդ իրավիճակի պատասխանելու այլընտրանքային միջոցներ

·         Փոխեք Ձեր կենսակերպն այնպես, որ թուլացնեք լարվածությունն ու բարելավեք կյանքի որակը:

·         Նվազեցրեք ծխողների հետ շփվելու ժամանակահատվածը,

·         Զգույշ եղեք սպիրտային ըմպելիքներ ընդունելիս, քանի որ նրանք թուլացնում են ինքնակառավարումը:

·         Հնարավորինս շատ ինֆորմացիա գտեք որը կօգնի թողնել ծխելը ու պայքարել նորից սկսելու գայթակղության դեմ:

·         Մի հրաժարվեք օգնությունից, եթե հնարավոր է՝ փնտրեք այն ամենուր որտեղ հնարավոր, կարևոր է ունենալ մեկին ում հետ կարող եք քննարկել ցանկացած խնդիր որը կառաջա ծխելը թողնելու ընթացքում. դեպրեսիա, քաշի ավելացում,աբստյնենցիայի ախտանիշների պահպանում, հարազատների ու ընտանիքի ոչ բավարար օժանդակություն:

·         Իմացեք կան արդյոք ծխելը թողնողների խմբային պարապմունքներ ձեր շրջապատում: Այդպիսի խմբերի հանդիպումների մասնակցելը կօգնի թեթևացնել առաջին շաբաթների ու ամիսների դժվարությունները:

·         Այս ճանապարհի մեծ մասը միևնույնն է, ստիպված եք լինելու միայնակ անցնել, սակայն այն տանում է դեպի առողջ և երկար կյանք:

Աղբյուրը` http://doctors.am/hy/how-to-quit-smoking...

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar