Главное меню
Երեխաների ագրեսիվ վարքն ու հոգեկան շեղումները կարելի է կարգավորել ճիշտ սննդակարգով

Երեխաների վարքում տարօրինակությունները, հոգեբանական շեղումներն ու ագրեսիվ վարքը մասամբ կարգավորվում սերոտոնինի մակարդակով և շեղումներն էլ ուղղակի կապված են դրա մակարդակից:  ԱՄՆ-ի մանկական հիվանդանոցի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 ճարպաթթուները և վիտամին  D-ն կարող են կարգավորել  սերոտոնինի մակարդակն ուղեղում:


Մասնագետները նշում են, որ բազմաթիվ հոգեբանական խանգարումներ, օրինակ` աուտիստական խանգարումները, ուշադրության բացակայության կամ հիպերակտիվության համաշխատանիշը, շիզոֆրենիան և ընկճախտը կապված են ուղեղում սերոտոնինի ցածր մակարդակի հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ն և օմեգա-3 ճարպաթթուները ունակ են հաղթահարել այդ հիվանդությունները:


Վիտամին D-ի և օմեգա-3 ճարպաթթուների պակասը բացասաբար է ազդում գենետիկ ուղիների վրա, որոնք կարևոր են ուղեղի զարգացման, սոցիալական գիտակության և որոշումներ կայացնելու համար: Օմեգա-3 թթուների պակասից տառապում են նրանք, ովքեր բավականաչափ ձկնեղեն չեն ուտում:

 

Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին հաճախակի երեխաների սննդակարգում ընդգրկել ոչ յուղոտ ձկնատեսակներ:

 

 

Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar