Главное меню
Խորհուրդներ նրանց համար, ովքեր որոշել են վազքով զբաղվել ձմռանը

Մաքուր օդին վազքով զբաղվելն ավելի արդյունավետ է, քան մարզասրահում: Իսկ ինչ անել, եթե դրսում ջերմաստիճանը 0-ից ցածր է, ինչպես վազել ձմռանը: Ձմռանը Ֆիզիկական ակտիվությունը հղի է մի շարք ռիսկերով (վնասվածքներ, մրսածություն, ցրտահարություն): Բայց կան մի շարք պարզ խորհուրդներ, որոնք կարող են հասցնել ռիսկերը նվազագույնի և զգալ մարսումների արդյունավետությունը:

1. Սարքավորումների ընտրություն

Ցուրտ եղանակին սպորտային հագուստի և կոշկիկի ընտրությունը հատկապես կարևոր է: Կարևոր նախադրյալ է բազմաշերտությունը: Մեկ այլ կարևոր տարր է խոնավություն ներծծող կտորի առկայությունը: Այսպիսով, ձմեռային հագուստը պետք է կազմված լինի առնվազն երկու շերտից. առաջինը պետք է լինի կլանող բամբակե, իսկ երկրորդը՝ ջրակայուն, քամուց պաշտպանող կտոր:

Ահա այն հագուստը և աքսեսուարները, որոնք պետք է պարտադիր առկա լինեն, եթե դուք զբաղվում եք վազքով ձմռանը:

Ձեռնոցներ

Լավ որոշում է դահուկորդների և բիաթլոնիստների համար: Դրանք պաշտպանում են քամուց, ինչպես նաև ճկուն են և հարմար:

Շարֆ

Այն հատկապես կարևոր է քամոտ և անձրևոտ օրերին: Հատկապես օգտակար իր է բարակ տրիկոտաժից շարֆը, որը կարելի է հասցնել մինչև աչքերը՝ պաշտպանելով ցրտահարությունից, եթե դրսում ուժեղ քամի է և ցուրտ:

Գլխարկ

Գլխի պարագան պարտադիր է, եթե փողոցում այդքան էլ ցուրտ չէ: Այլապես հնարավոր է ցրտահարություն և մրսածություն. չէ՞ որ վազքի ժամանակ գլուխը, ի տարբերություն ձեռքերի ու ոտքերի, չի տաքանում մկանների աշխատանքի հաշվին, և ընդհակառակը, ջերմություն է կորցնում: Գլխարկը պետք է պաշտպանի ականջները քամուց:

Վազքի կոշիկներ

Պետք է ընտրել ցուրտ եղանակի համար նախատեսված սպորտային կոշիկներ: Խոսքը ոչ միայն կոշիկի տաքության մասին է այլ նաև դրա տակացուի՝ ձյան մեջ և սառույցի վրա կրելուն հարմար լինելու մասին: Այն պետք է լինի գոգավոր և հաստ է, որպեսզի ոտքերը չսառչեն:

Ընտրեք հագուստ և կոշիկ լույս արձակող տարրերով, քանի որ ձմռանը հաճախ մառախլապատ ու ամպամած է: Եվ եթե դուք վազում եք երեկոյան մարդաշատ վայրերում, ապա ունեցեք նաև լապտեր, որն ամրացվում է թևին, ուսին կամ գլխարկին:

2. Եղանակի տեսություն

Պետք չէ ռեկորդներ սահմանել և ամեն գնով մարզումների գնալ: Եթե ցուրտ ու քամոտ է, ապա մնացեք տանը: Հատկապես վտանգավոր է քամին. եթե այն ուժեղ է և սառը, ապա ամենայն հավանականությամբ մարմինը շատ արագ կսառչի: Քամոտ եղանակին շարժումների ուղղությունը պետք է այնպես ընտրել, որ վազքի առաջին մասը իրականացնել քամուն հակառակ, իսկ մարզումների երկրորդ կեսին վազել այնպես, որ քամին փչի ետևից: Այս դեպքում, երբ մարմինը ուժեղ կտաքանա և կսկսվի քրտնարտադրություն, քամին չի կարող արագ սառեցնել մարմինը:

3. Նախավարժանք փակ տարածքում

Վնասվածքներից խուսափելու համար ավելի լավ է նախավարժանք կատարել փակ տարածքում: Ցուրտ եղանակին մկանների տաքացման դերը մինչև վազքը էապես մեծանում է: Միշտ սկսեք նախավարժանքը փակ տարածքում. տաքացրեք մկանները, արագացրեք սրտի աշխատանքը: Պարզապես այդ ընթացքում խուսափեք ուժեղ քրտնարտադրությունից. դուրս գալ ավելի լավ է չոր հագուստով:

4. Չափավորեք եռանդը

Ցուրտ եղանակին մարզումները չպետք է լինեն նույնքան լարված և ինտենսիվ, որքան տաք սեզոնին: Առաջին հերթին դա վերաբերում է պարապմունքների մեկնարկին: Սառը ջերմաստիճանում տեմպը պետք է լինի ավելի չափավոր: Երթուղին հարկավոր է կրճատել: Եթե տաք եղանակին հոգնելուց հետո կարող եք պարզապես քայլելով տուն գնալ, ապա ձմռանը երկար դրսում մնալը խոնավ հագուստով խիստ վտանգավոր է և կարող է հանգեցնել մրսածության: Դրա համար էլ վազեք ձեր տան մոտ: Վազելու համար մի ընտրեք խորդուբորդ ռելիեֆ ունեցող տարածքներ. ցրտին վազելն արդեն իսկ փորձություն է: Էներգիա ունենալու համար վազքից առաջ կերեք բանան կամ հունական յոգուրտ: Հարմար է նաև մի փոքր սպիտակուց օգտագործելը:

5. Խուսափեք ջրազրկումից

Մենք ցուրտ եղանակին շատ ավելի քիչ ենք քրտնում, բայց դա չի նշանակում, որ չենք կորցնում խոնավություն: Դրա համար էլ ծարավը ձմռանը տանջում է նույնքան, որքան ամռանը, և մի շիշ ջուր վերցնելը պարտադիր է: Ձմռան մարզումների համար անհրաժեշտ է շշի պարկ՝ այն սառչելուց պաշտպանելու համար: Լավագույն տարբերակը շիշը գոտուն ամրացնելն է և բաճկոնի տակ պահելը:

Վազքից առաջ սուրճ մի խմեք և մի կերեք կծու սնունդ. դրանք առաջացնում են ջրազրկվածություն և ստամոքսի խնդիրներ:

6. Մարզումները ճիշտ ավարտելը

Ձմռանը հարկավոր է հնարավորինս քիչ մնալ քրտնած հագուստով: Տուն հասնելուն պես հանեք խոնավ հագուստը, ցնցուղ ընդունեք և հագեք չոր ու տաք հագուստ: Կարևոր է պահպանել ջերմաստիճանը և թույլ չտալ մարմնին արագ սառչել: Եթե դուք զգում եք ցուրտ մարզումներից հետո, ապա դա ազդանշան է, որ դուք պետք է շտապ տաքացնեք ձեր մարմինը, այլապես կհիվանդանաք:

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar