Главное меню
Կիտրոնի հյութի առավելությունները

Առավոտյան դատարկ ստամոքսին մի բաժակ ջուր խմելը կօգնի Ձեզ կարգավորել օրգանիզմի ֆունկցիաները: Իսկ ի՞ինչ առավելություններ ունի կիտրոնի հյութը:

Բացի վիտամին C-ի ամենօրյա չափաբաժնից, կիտրոնի հյութը կարող է փոխարինել ցանկացած դիետայի: Կարող եք հրաժարվել սով պահելուց, քանի որ կիտրոնի հյութն ավելի արագ և արդյունավետ է մաքրում օրգանիզմը տոքսիններից: Բացի դրանից, կիտրոնի հյութը կարգավորում է լյարդի աշխատանքը: Անհրաժեշտ է ամեն առավոտ դատարկ ստամոքսին խմել կես կիտրոնի հյութ՝ խառնած գոլ ջրի հետ:

Ինչպես սովորական ջուրը, կիտրոնի հյութը կարգավորում է մարսողությունը, օգնում է կանխել բխկոցները և աղիների փքվածությունը: Ամբողջ օրվա ընթացքում Դուք կզգաք թեթևություն՝ նույնիսկ յուղոտ սննդից հետո:

Քանի որ օրգանիզմը կարող է ստանալ վիտամին C միայն սննդի միջոցով, կիտրոնի հյութը կատարյալ միջոց է՝ ստանալու օրական չափաբաժինը: Նման առողջարար սովորությունը շատ արագ կանդրադառնա Ձեր մաշկի վրա և շատ կարճ ժամանակում կզգաք դրական փոփոխությունները:

Ինչպես արդեն նշեցինք, կիտրոնի հյութը կարող է փոխարինել տհաճ դիետաների: Կիտրոնի բաղադրության մեջ մտնող պեկտինի մանրաթելերը, բացի արժեքավոր այլ հատկություններից, փակում են ախորժակը՝ նվազեցնելով սովի զգացողությունը:

Բացի թարմացնող հատկությունից, կիտրոնի հյութը կանխում է բերանի խոռոչի հիվանդությունները, ինչպես նաև կարող է անցկացնել ատամնացավը: Ամենօրյա թերապիան կդառնա լավագույն միջոցը՝ կանխելու բերանի խոռոչի մի շարք հիվանդություններ:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar