- 18.03.2015
- 1660 Просмотров
- 0 Комментариев
Գինեկոլոգի մոտ այցելությունը կանանց համար հաճախ սթրեսային է լինում վատ լուր լսելու մտավախությունից կամ ուղղակի պրոցեդուրային տհաճություններից ելնելով: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կանայք հաճախ շատպում են հեռանալ գինեկոլոգի սենյակից՝ միայն, թե չտան «ավելորդ» հարցեր, պնդեն, որ ամեն ինչ կարգին է և որքան հնարավոր է շուտ լքեն այդ սենյակը: Սակայն մասնագետները նշում են, որ կանայք պարտադիր տարին նվազագույնը մեկ անգամ պետք է պրոֆիլակտիկ այցելություններ կազմակերպեն գինեկոլոգի մոտ: Իսկ եթե նկատել են խնդիրներ, ապա անպատճառ չպետք է վախենան խոսել դրանց մասին: Գինեկոլոգներ Ջենիֆեր Բեթմանն ու Ջենֆիեր Էշթոնը կազմել են 5 հարցեր, որոնց առկայության դեպքում դրանք պարտադիր պետք է հնչեցնել:
Արդյոք սեռական ակտից հետո՝ արյունահոսությունը նորմալ է
Սեքսից հետո արյունահոսությունը կարող է մատնանշել ինչպես փոքր խնդիրների՝ օրինակ արգանդում պոլիպի առկայություն, այնպես էլ մեծ խնդիրների, ինչպես օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղի կամ ուռուցքի մասին: Եթե սեռական ակտից հետո նկատել ենք, նույնիսկ չնչին քանակությամբ արյունահոսություն, ապա ուշադրություն դարձրեք արյան գույնին, եթե այն ավելի բաց ու կարմիր է, ապա դա խոսում է նոր վնասվածքի մասին, իսկ եթե մուգ գույն ունի, ապա այն կարող է լինել ամսեկաններից մնացած արյուն: Երկու դեպքում էլ այդ մասին անհրաժեշտ է տեղեկացնել գինեկոլոգին:
Մենստրուալ ցիկլի խանգարում
Մենստրուալ ցիկլի շեղումները կարող են լինել, նշում են գինեկոլոգները, սակայն եթե դրանք պարբերական բնույթ են կրում և շեղումը չափից մեծ է 10 օր և ավելի, ապա դա կարող է լուրջ հիվանդությունների ու հետագայում ճակատագրական բարդացումների հանգեցնել: Նման դեպքերում անհրաժեշտ է նկարագրել դրա ընթացքի մասին՝ արյունահոսության ինտենսիվության ու ձևերի մանրամասներով, որպեսզի գինեկոլոգը կարողանա հասկանալ խնդրի բարդությունը:
Արդյոք ամուսնու կամ զուգընկերոջ մոտ սեռական համակարգի խնդիրը կարող է անդրադառնալ ինձ վրա
Հաճախ կանայք, հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ իրենց ամուսնու կամ զուգընկերոջ մոտ առկա խնդիրները կարող են փոխանցվել նաև իրենց: Մի շարք սեռավարակներ, ըստ մասնագետների, չեն ունենում հստակ նախանշաններ: Տղամարդիկ բողոքում են, որ ինչ-որ բան այն չէ, սակայն չեն գնում ստուգման: Եթե չեք կարողանում ձեր ամուսնուն համոզել գնալ բժշկի, ապա այդ մասին տեղեկացրեք ձեր գինեկոլոգին: Չի բացառվում, որ դուք ինքներդ անհրաժեշտություն ունեք անցնել սեռական համակարգի օրգանների հետազոտություն ու ստուգել սեռավարակի առկայությունը:
Ինչ կարող է նշանակել ինտիմ հատվածներում քորը
Էշթոնը նշում է, որ մի շարք դեպքերում քորի առկայությունը կարող է ուղղակի վատ հիգիենիկ միջոցների օգտագործման արդյունք լինել: Ըստ Բերթմանի այժմ ինտիմ հատվածների համար հիգիենիկ միջոցները պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք շատ վտանգավոր են: Նախ փորձեք փոխել ինտիմ հիգիենիկ միջոցները, եթե քորը չի վերանում, ապա այն կարող է սեռավարակի կամ այլ հիվանդության պատճառով լինել:
Կանացի հիվանդություններից խուսափելու համար որքան ալկոհոլ կարող եք օգտագործել
Էշթոնը նշում է, որ հաճախ կանայք չեն հասկանում, որ ալկոհոլի օգտագործումը կարող է կանացի հիվանդությունների պատճառ դառնալ: Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրը մեկ բաժակից ավելի որևէ ալկոհոլային խմիչքի գործածումը 11 տոկոսով մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղ ունենալու հավանականությունը: Այն նաև կարող է ամսեկանների ցիկլի խախտման բերել:
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.