Главное меню
Ինչպես ազատվել կոպերի ուռածությունից

Healthinfo.ua-ն մի քանի դիմակ է առաջարկում, որոնք կօգնեն ազատվել կոպերի ուռածությունից, փափկեցնել և հանգստացնել աչքերի շուրջ մաշկը և հանել հոգնածությունը: Դիմակները հարկավոր է լվանալ 15 րոպե անց, մաշկը մաքրել հատուկ տոնիկով, այնուհետև թեթև շարժումներով աչքերի շուրջ մաշկի համար նախատեսված քսուք քսել:

1. Աչքերի հոգնածությունը և կոպերի ուռածությունը կարելի է վերացնել տնային պայմաններում պատրաստված կաթնաշոռով, ինչպես նաև հում քերած կարտոֆիլով, խնձորով և թարմ վարունգով: Դիմակները հարկավոր է դնել փակ կոպերին և ծածկել խոնավ անձեռոցիկով:

2. Խառնեք մեկ թեյի գդալ լորենու, մանուշակի ծաղիկները և մաղադանոսի տերևները, մեկ ճաշի գդալ թթվասեր ավելացնել և ստացված խառնուրդը քսել փակ կոպերին, ծածկել խոնավ անձեռոցիկով:

3. Մեկ թեյի գդալ մաղադանոսը խառնել 2 թեյի գդալ թթվասերի հետ: Քսել փակ կոպերին և ծածկել խոնավ անձեռոցիկով:

4. 2 թեյի գդալ քերած հում կարտոֆիլը, ալյուրը և հում կաթը խառնել և քսել փակ կոպերին, դրանք ծածկել խոնավ անձեռոցիկով:

5. 1/2 բաժակ մանր կտրատած վարունգի կեղևի վրա ½ բաժակ եռման ջուր լցնել, թողնել 30-40 րոպե, քամել, ավելացնել 1/2 թեյի գդալ կերակրի սոդա, լավ խառնել: Դիմակը քսել փակ կոպերին և ծածկել խոնավ անձեռոցիկով:

Նյութի աղբյուրը` Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar